ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1064-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վրահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, գերեզման օգտագործողի համաձայնության, մահացածի մահվան վկայականի, նախկինում մահացածի մահվան վկայականի, գերեզմանի վկայականի և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) կողմից տրված վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացության հիման վրա` եզրակացությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացություն ստանալու համար գերեզմանատան տնօրինությունը վրահուղարկավորում իրականացնելու թույլտվության դիմումի ստացման օրը կից գրությամբ էլեկտրոնային եղանակով պետական կազմակերպություն է ներկայացնում մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումը, մահացածի մահվան վկայականը, նախկինում մահացածի մահվան վկայականը և գերեզմանի վկայականը` դրանք ուղարկելով պետական կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։».
3) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-4.4–րդ կետերով.
«4.1. Պետական կազմակերպությունը սույն կարգի 4-րդ կետում նշված գերեզմանատան տնօրինության գրությունն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունը ներկայացնում է գերեզմանատան տնօրինություն էլեկտրոնային եղանակով` ուղարկելով գերեզմանատան տնօրինության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
4.2. Պետական կազմակերպության կողմից տրվում է վրահուղարկավորում իրականացնելու անհնարինության մասին եզրակացությունը, եթե՝
1) տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից չի անցել առնվազն տասնհինգ տարի.
2) նախկինում մահացածի կամ վրահուղարկավորման ենթակա մահացածի մահվան պատճառը եղել է մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով (ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի) հարուցված վարակներից որևէ մեկը.
3) սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական կամ ընթեռնելի չլինելու դեպքում։
4.3. Սույն կարգի 4.2-րդ կետով սահմանված վրահուղարկավորում իրականացնելու անհնարինության հիմքերի բացակայության դեպքում պետական կազմակերպության կողմից տրվում է վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը։
4.4. Պետական կազմակերպության կողմից վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունը տրվում է անվճար։».
4) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) նախաբանում «8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ մասի, 3-րդ մասի» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով, իսկ «23-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերը հանել.
2) որոշման N 8 հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի դիմումի և գերեզման օգտագործողի գրավոր համաձայնության, մահացածի մահվան վկայականի, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության հիման վրա` դրանք ստանալուց հետո մեկօրյա ժամկետում։».
3) որոշման N 8 հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1–3.5-րդ կետերով.
«3.1. Վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացություն ստանալու համար գերեզմանատան տնօրինությունը վերահուղարկավորում իրականացնելու թույլտվության դիմումի ստացման օրը կից գրությամբ էլեկտրոնային եղանակով պետական կազմակերպություն է ներկայացնում մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումը, մահացածի մահվան վկայականը` դրանք ուղարկելով պետական կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
3.2. Պետական կազմակերպությունը սույն կարգի 3.1-ին կետում նշված գերեզմանատան տնօրինության գրությունն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունը ներկայացնում է գերեզմանատան տնօրինություն էլեկտրոնային եղանակով` ուղարկելով գերեզմանատան տնօրինության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
3.3. Պետական կազմակերպության կողմից տրվում է վերահուղարկավորում իրականացնելու անհնարինության մասին եզրակացությունը, եթե՝
1) մահացածի թաղումից չի անցել առնվազն երեք տարի, բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետով նախատեսված դեպքերի.
2) մահացածի մահվան պատճառը եղել է մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով (ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի) հարուցված վարակներից որևէ մեկը.
3) սույն կարգի 3.1-ին կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական կամ ընթեռնելի չլինելու դեպքում։
3.4. Սույն կարգի 3.3-րդ կետով սահմանված վերահուղարկավորում իրականացնելու անհնարինության հիմքերի բացակայության դեպքում պետական կազմակերպության կողմից տրվում է վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը։
3.5. Պետական կազմակերպության կողմից վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունը տրվում է անվճար։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
01.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2025 թվական:
