Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2014 թվականի N 344-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 40 մլն ԱՄՆ-ի դոլար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագիծը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվելիք ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ծրագրի նախագիծն ու մասհանումների վերաբերյալ նամակը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 23-ի N 344-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար (բանակցային խմբի ղեկավար)

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Բաղդասարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ

Ռ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ա. Մարության

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ-հաշվառման և սպասարկման բաժնի պետ

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ

Ս. Աբրահամյան

- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան