Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2014 թվականի N 303-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` եռամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 27-ի N 303-Ա

որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հ. Թովմասյան

- ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ա. Չիլինգարյան

- Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ

   

Զ. Առաքելյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

   

Է. Հովհաննիսյան

- «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Անանյան

- Հայաստանի ակտուարների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան