«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 68-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իէ» ենթակետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության «1xx» կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման վերնագրից, 1-ին կետից, 1-ին կետով հաստատված հավելվածի՝ հատուկ ծառայությունների կամ ծառայության «1xx» կոդերի զբաղեցման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) վերնագրից և 1-ին կետից հանել ««1xx»» բառերը, իսկ 2-րդ կետում «1xx» բառերից հետո լրացնել «հատուկ ծառայությունների» բառերը:
2. Կանոնների 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներից պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդը գործարկվում է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ Կոդին զանգահարողի հեռախոսահամարի ներկայացման ապահովման հնարավորությամբ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|