ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1687-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 472-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1687-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետից հանել «գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մշակումը» բառերը.
2) որոշման 3-րդ կետի`
ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «բ» ենթակետի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գնագոյացման ոլորտում խորհրդատվություն և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում,»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «պաշտոնական հրապարակումից 7 ամիս հետո» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|