Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 381-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68ա, Վարդաշեն 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճուղի 5, Շիրակի 2ա N 7 հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաև Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 381-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68ա, Վարդաշեն 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճՈՒՂԻ 5, Շիրակի 2ա N 7 հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակա-րանի մակերեսը (քառ. մետր)

Սկզբնա-կան արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Արզումանյան Հրանտ Շամիրի

 

 

 

Արզումանյան Գալյա Նիկոլայի

 

 

 

Արզումանյան Շամիր Հրանտի

 

 

 

Ազումանյան Թագուհի Հրանտի

AN0617474, տրված` 16.08.2013 թ., 009-ի կողմից

 

AM0410529, տրված` 06.08.2011 թ., 009-ի կողմից

 

AN0549130, տրված` 04.07.2013 թ., 009-ի կողմից

 

ծնվ.՝ 1999 թ.

քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող. 68ա հասցեի հանրակացարանի բն. 19 (նախկին 222 և 224 սենյակներ)

26.9

111419.8

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

2.

Մակյան Հարություն Մայիլի

 

Ջանյան Ծովինար Ասատուրի

 

 

 

Ջանյան Արևիկ Մայիլի

AF0361108, տրված՝ 10.07.2001 թ., 009-ի կողմից

 

AF0312775, տրված՝ 15.06.2001 թ., 009-ի կողմից

 

AN0711031, տրված՝ 13.11.2013 թ., 009-ի կողմից

քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող.

N 68 հանրակացարանի N 49 սենյակ

33.91

140455.22

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

3.

Առաքելովա Նոննա Սարգսի

AG0535797, տրված` 27.10.2005 թ., 004-ի կողմից

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5, N 311 սենյակ

17.9

52787.1

սեփականության իրավունքով

4.

Աղաբեկյան Կարեն Մարտինի

 

Թելունց Սյուզաննա Սամվելի

 

 

 

Աղաբեկյան

Մայա Կարենի

 

Աղաբեկյան Եվա Կարենի

AE0595917, տրված՝ 30.08.2000 թ., 019-ի կողմից

 

AE0614385, տրված՝ 14.06.2000 թ., 008-ի կողմից

 

ծնվ.՝ 2011 թ.

 

 

ծնվ. 2012 թ.

քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի

N 905 սենյակ

35.24

234646

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

5.

Միրզոյան Ջանիկո Միքայելի

 

 

Սորոկա Աննա Նիկոլայի

 

 

 

Միրզոյան Լուիզա Ջանիկոյի

 

Միրզոյան Միքայել Ջանիկոյի

AK0511871, տրված՝ 25.05.2010 թ., 019-ի կողմից

 

AN0743507, տրված՝ 06.12.2013 թ., 019-ի կողմից

 

ծնվ.՝ 2003 թ.

 

 

 

ծնվ.՝ 2006 թ.

քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի

N 706 սենյակ

36.9

287451

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

6.

Համբարձումովա Ալվինա Ռաֆիկի

 

 

 

Համբարձումյան Լանա Վաչագանի

 

 

Գաբրիելյան Գայանե Սերգեյի

 

 

 

Համբարձումով Մարատ Վաչագանի

 

 

Համբարձումյան

Դենիել Գնելի

 

Համբարձումյան Ռաֆայել Գնելի

 

Համբարձումով Արտյոմ Մարատի

 

Համբարձումյան Արփինա Գնելի

AH0664081, տրված՝ 05.09.2008 թ., 003-ի կողմից

 

AH0667527, տրված՝ 12.09.2008 թ., 003-ի կողմից

 

AK0325404, տրված՝ 25.06.2009 թ., 029-ի կողմից

 

AK0279672, տրված՝ 07.04.2009 թ., 003-ի կողմից

 

ծնվ.՝ 2000 թ.

 

 

ծնվ.՝ 1998 թ.

 

 

ծնվ.՝ 2012 թ.

 

 

 

ծնվ.՝ 2005 թ.

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարանի

NN 118 և 120 սենյակներ

33.34

137827.56

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան