ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների հետագա զարգացման, սպառողական շուկայի կայունացման, ինչպես նաև Ռուսաստանյան դաշնակցությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ արտադրության վնասաբերության կանխման ու ժողովրդական սպառման ապրանքներով հանրապետության շուկան հագեցնելու նպատակով, որոշում եմ.
1. 1992 թվականի հունիսի 1-ից սահմանել պետական կարգավորվող նոր գներ և սակագներ բնակչությանն իրացվող հիմնական սպառողական ապրանքի (ծառայությունների) և արտադրատեխնիկական նշանակության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար` հաստատելով բարձրացման սահմանային գործակիցներ կամ սահմանային շահութաբերության մակարդակ, համաձայն սույն հրամանագրի հ.1 և 2 հավելվածների:
Հանրապետությունում գործող ձեռնարկություններին և կազմակերպություններին իրավունք վերապահել շուկայական առաջարկից և պահանջարկից ելնելով ինքնուրույնաբար փոփոխել արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գներն ու սակագները` չգերազանցելով հաստատված սահմանային շահութաբերության մակարդակը:
2. Հաստատել քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով ուղևորների փոխադրման համար սահմանային սակագին`յուրաքանչյուր անձից 1 ռուբլու չափով:
Սույն կետի առային մասով նաղատեսված սահմանային սակագնի զեղչ կիրառել.
հանրակրթական դպրոցների աշակերտների համար` 75%
չաշխատող կենսաթոշակառուների համար` 50%
ուսումնական հաստատությունների ուսանողների ու սովորաղների համար` 50%
այլ քաղաքացիների համար` 25%
քաղաքային ուղևորատար տրանսպորտով մշտական տոմսերով երթևեկելու դեպքերում:
3. Հաստատել դեղորայքի և բժշկական մյուս ապրանքների մատակարարման-բաշխման վերադիր բացթողման գների նկատմամբ մինչև 32%-ի և առևտրային վերադիր` մինչև 25%-ի չափերով:
4. Ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ինքնարժեքի նկատմամբ հաստատել շահութաբերության հետևյալ մակարդակը`
«Հայէներգո» ԱՄ համար` 12%
«հայգազ» ԱՄ համար`8%
5. 1992 թվականի հունիսի 1-ից «Հայգազ» ԱՄ հանրապետական բյուջեից հատկացնել փոխհատուցում բնակչությանը մատակարարվող գազից հարկվող ավելացված արժեքի չափով, իսկ մինչև 1992 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակաշրջանում դադարեցնել «Հայգազ» ԱՄ կողմից բնակչությանը մատակարարվող գազի գծով ավելացված արժեքի հարկի գանձումը:
6. Կաթի և մածնի կարգավորվող գների առնչությամբ բնակչության սոցիալական պաշպանվածության ապահովման նպատակով 1992 թվականի հունիսի 1-ից սահմանել հումանիտար օգնության կարգով ստացվող չոր կաթի բաշխման անվճար կարգ` ամսական 1 կգ չափով.
ա) հղի կանանց և մինչև 7 տարեկան երեխաներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցով,
բ) 7-14 տարեկան երեղաներին` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության միջոցով,
գ) չաշխատող թոշակառուներին և հաշմանդամներին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջոցով:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` առանձին հիվանդությունների և բնակչության խմբերի համար ամբուլատոր բուժման նպատակով սահմանել դեղորայքի բաշխման անվճար կարգ:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններիին` սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սույն հրամանագրից բխող վերագնահատման կարգ:
9. Սույն հրամանագրի ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» հ.1 որոշման հ.1 և 2 հավելվածները` գներն ու սակագները փոփոխված ապրանքների (ծառայությունների) մասում:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
29 մայիսի 1992 թ. ՆՀ-106 |