Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-106
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.1992-28.10.1992)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/10(1014)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների հետագա զարգացման, սպառողական շուկայի կայունացման, ինչպես նաև Ռուսաստանյան դաշնակցությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ արտադրության վնասաբերության կանխման ու ժողովրդական սպառման ապրանքներով հանրապետության շուկան հագեցնելու նպատակով, որոշում եմ.

1. 1992 թվականի հունիսի 1-ից սահմանել պետական կարգավորվող նոր գներ և սակագներ բնակչությանն իրացվող հիմնական սպառողական ապրանքի (ծառայությունների) և արտադրատեխնիկական նշանակության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար` հաստատելով բարձրացման սահմանային գործակիցներ կամ սահմանային շահութաբերության մակարդակ, համաձայն սույն հրամանագրի հ.1 և 2 հավելվածների:

Հանրապետությունում գործող ձեռնարկություններին և կազմակերպություններին իրավունք վերապահել շուկայական առաջարկից և պահանջարկից ելնելով ինքնուրույնաբար փոփոխել արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գներն ու սակագները` չգերազանցելով հաստատված սահմանային շահութաբերության մակարդակը:

2. Հաստատել քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով ուղևորների փոխադրման համար սահմանային սակագին`յուրաքանչյուր անձից 1 ռուբլու չափով:

Սույն կետի առային մասով նաղատեսված սահմանային սակագնի զեղչ կիրառել.

հանրակրթական դպրոցների աշակերտների համար` 75%

չաշխատող կենսաթոշակառուների համար` 50%

ուսումնական հաստատությունների ուսանողների ու սովորաղների համար` 50%

այլ քաղաքացիների համար` 25%

քաղաքային ուղևորատար տրանսպորտով մշտական տոմսերով երթևեկելու դեպքերում:

3. Հաստատել դեղորայքի և բժշկական մյուս ապրանքների մատակարարման-բաշխման վերադիր բացթողման գների նկատմամբ մինչև 32%-ի և առևտրային վերադիր` մինչև 25%-ի չափերով:

4. Ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ինքնարժեքի նկատմամբ հաստատել շահութաբերության հետևյալ մակարդակը`

«Հայէներգո» ԱՄ համար` 12%

«հայգազ» ԱՄ համար`8%

5. 1992 թվականի հունիսի 1-ից «Հայգազ» ԱՄ հանրապետական բյուջեից հատկացնել փոխհատուցում բնակչությանը մատակարարվող գազից հարկվող ավելացված արժեքի չափով, իսկ մինչև 1992 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակաշրջանում դադարեցնել «Հայգազ» ԱՄ կողմից բնակչությանը մատակարարվող գազի գծով ավելացված արժեքի հարկի գանձումը:

6. Կաթի և մածնի կարգավորվող գների առնչությամբ բնակչության սոցիալական պաշպանվածության ապահովման նպատակով 1992 թվականի հունիսի 1-ից սահմանել հումանիտար օգնության կարգով ստացվող չոր կաթի բաշխման անվճար կարգ` ամսական 1 կգ չափով.

ա) հղի կանանց և մինչև 7 տարեկան երեխաներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցով,

բ) 7-14 տարեկան երեղաներին`  Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության միջոցով,

գ) չաշխատող թոշակառուներին և հաշմանդամներին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջոցով:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` առանձին հիվանդությունների և բնակչության խմբերի համար ամբուլատոր բուժման նպատակով սահմանել դեղորայքի բաշխման անվճար կարգ:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններիին` սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սույն հրամանագրից բխող վերագնահատման կարգ:    

9. Սույն հրամանագրի ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» հ.1 որոշման հ.1 և 2 հավելվածները` գներն ու սակագները փոփոխված ապրանքների (ծառայությունների) մասում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 մայիսի 1992 թ.

ՆՀ-106