հայաստանի հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի եվ կենսաթոշակների նվազագույն չափի մասին
1. 1992 թվականի հունվարի 5-ից պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը սահմանել 30 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:
2. Սահմանել, որ 1992 թվականի հունվարի 5-ից գյուղացիական տնտեսությունները պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում սեփականաշնորհված հողատարածքի համար` 1991 թվականի դրությամբ սահմանված կադաստրային զուտ եկամտից ամսական 3,3 տոկոսի չափով:
3. 1992 թվականի հունվարի 5-ից անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք պարտադիր կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում եկամտի 5 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:
4. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակները բարձրացնել 140 ռուբլով, այն ավելացնելով կենսաթոշակի հիմնական չափին, միևնույն ժամանակ սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ` 260 ռուբլի:
5. Աշխատող բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը 1992 թվականի հունվարի 5-ից կատարել սոցիալական ապահովության մարմինների միջոցով առանց սահմանափակումների` անկախ եկամտի կամ աշխատավարձի չափից:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-50 |