Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2014-25.12.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2014 թվականի N 77-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2014 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2014 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 30-ի N 77-Ա որոշման

 

2014 Թ Վ Ա Կ Ա Ն Ի    Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ծրագրի ընդհանուր նկարագիրը

 

1. Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է արդյունաբերության ճյուղի զարգացումը, իսկ արդյունաբերության զարգացման համար մեծ դերակատարություն ունի արտահանման «զարգացումը»: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ճյուղի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ` համապատասխան գործիքների կիրառմամբ:

2. 2013 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մեկնարկել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր): Ծրագիրն իրենից ներկայացնում է տարեկան կտրվածքով նախատեսվող գործողությունների ամբողջություն, որն ուղղված է արդյունաբերական արտադրանքի արտահանելի հատվածի ընդլայնմանը և արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

3. 2013 թվականի ծրագրի իրականացման շրջանակներում մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով, ինչը դրական է ազդել այդ ընկերությունների արտահանման և արտադրության ծավալների աճի վրա, ինչպես նաև կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` մասնավորապես`

1) հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին կազմակերպվել է 3 ֆորում և 1 աշխատաժողով, որոնց մասնակցել են շուրջ 1550 շահառու: Հայ-իրաքյան գործարար ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցել են 75 ընկերություններ` հիմնադրամի 100 տոկոս աջակցությամբ: Սկսվել և իրականացման փուլում են գտնվում աշխարհում բարձր և միջին կառավարչական պաշտոններ զբաղեցնող առնվազն 250 սփյուռքահայ պաշտոնյաների տեղեկատվական բազայի ստեղծման աշխատանքները.

2) արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին տրամադրվել է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն ռազմավարությամբ ընտրված ոլորտների 11 ընկերությունների.

3) շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին իրականացվել է 3 նպատակային շուկաներում տեղական արտադրանքի առաջմղում ու ներկայացում` 25 ներկայացուցիչների մասնակցության ապահովմամբ: Հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է «Հայաստանի գինիներ» իրավաբանական անձանց միությունը: Սկսվել և իրականացման փուլում են գտնվում «Հայաստանի գինիներ» հայկական գինու բրենդի ստեղծման աշխատանքները: Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են երկու գինեգործական վերնիսաժներ` «Գինեգործական վերնիսաժ 2013», ինչպես նաև ամենամյա «Արենի» գինու փառատոնը.

4) միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին տրամադրվել է աջակցություն թվով 7 ընկերությունների 8 հայտի համար` դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության և գինեգործության ոլորտներում, որոնք արտերկրում ստացել են դեղերի գրանցման վկայականներ, սերտիֆիկատներ և իրականացրել լաբորատոր փորձաքննություն.

5) միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին ցուցահանդեսներին մասնակցության աջակցություն է տրամադրվել 76 սուբյեկտի.

6) արտասահմանյան դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների ներկայացուցիչների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին կազմակերպվել է արտահանմանն օժանդակող կառույցների/դիստրիբյուտորների 18 ներկայացուցիչների այցելություն Հայաստան:

7) ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում ենթածրագրի շրջանակներում 2013 թվականին կազմակերպվել է 1 դասընթաց, 1 վարպետության դաս, որոնց մասնակցել է 35 շահառու: «Արդյունաբերական կազմակերպությունների վարչական անձնակազմի և ազատ ունկնդիրների վերապատրաստում» դասընթացի նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2013 թվականի վերջին, դասընթացը կմեկնարկի 2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Գյումրու մասնաճյուղի ինովացիոն ոլորտի կրթական ծրագրեր ենթածրագրի շրջանակներում կազմակերպվել է 13 դասընթաց, շահառուների թիվը՝ 42.

8) արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում ենթածրագրի շրջանակներում սկսվել և իրականացման փուլում է գտնվում հետազոտության աշխատանքները.

9) Գյումրու մասնաճյուղի անշարժ գույքի կառավարման ենթածրագրի շրջանակներում 2013 թվականի վերջին ավարտվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում շարունակվում է իրականացվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը:

5. 2013 թվականի դեկտեմբերին նախատեսվում է ավարտել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնական շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքները: Կենտրոնի աշխատանքային տարածքն իրենից ներկայացնելու է Գյումրու կենտրոնական հատվածում տեղակայված միջազգային պահանջները բավարարող 6000 ք.առ.մետր տարածք` ժամանակակից ենթակառուցվածքներով, կահավորանքով և տեխնոլոգիական հագեցվածությամբ, ինչը յուրօրինակ հարթակ կհանդիսանա մեկ միջավայրում կրթական, հետազոտական, գործարար և ներդրումային արժեշղթայի ձևավորման համար:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.

2) «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 515-Ա որոշման 3.2.4.1 -ին կետով սահմանված «Արդյունաբերություն» գերակայությունը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Կայուն զարգացման ծրագիրը.

5) 2010 թվականի հունվարի 14-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը.

6) Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն), որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես` զբաղվածության ապահովման բնագավառում.

7) արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման և համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի N 178-Ա որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած ոլորտային ռազմավարությունները և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրված հուշագրերը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Ծրագրի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների ապահովումը.

2) պետական աջակցության գործիքների միջոցով խթանել արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացումը.

3) արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես, արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելը.

4) տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում նպաստելը.

5) Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանը և ներդրումային ակտիվության բարձրացմանը նպաստելը:

8. Ծրագրի նպատակների ապահովման ուղղությամբ նախատեսվում է`

1) պետական աջակցության առկա գործիքների կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում, նոր գործիքների ներդրում.

2) արտաքին շուկաներում հայկական ապրանքների առաջմղման գործիքների կիրառում.

3) հասցեական աջակցության տրամադրում մշակող արդյունաբերության ոլորտի ռազմավարությամբ նախանշված ոլորտների արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին.

4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, կադրերի պատրաստում և վերապատրաստում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

 1) ծրագրի 10-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցով` ծրագրով նախատեսված աջակցող այլ կառույցների հետ համագործակցությամբ.

 2) ծրագրի 11-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցով.

 3) ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով.

 4) ծրագրի շրջանակներում տրամադրվող պետական աջակցությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած արտահանելի հատվածի հիմնական ոլորտների վրա: Իսկ ցուցահանդեսների մասնակցության, արտերկրում սերտիֆիկացման և վարկերի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման միջոցառումների շրջանակներում տրամադրվող աջակցությունը տարածվում է մշակող արդյունաբերության բոլոր ճյուղերի արտահանող կազմակերպությունների վրա:

5) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում համատեղ ծրագրերը կիրականացվեն համաֆինանսավորման սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) Արդյունաբերության զարգացման հիմնադրամը ծրագրի 10-րդ կետի 1-ին ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով կարող է ծրագրով նախատեսված աջակցող այլ կառույցների հետ առանձնահատուկ դեպքերում նաև դրամաշնորհային պայմանագիր կնքել` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

10. Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման ուղղությամբ նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

1) հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում և (կամ) Հայաստանում նպատակաուղղված առաքելությունների, ներդրումային ֆորումների և այլ համանման միջոցառումների միջոցով ընտրված օտարերկրյա ընկերություններին և պոտենցիալ ներդրողներին Հայաստանի Հանրապետության տնտեսության, այդ թվում` ազատ տնտեսական գոտու հնարավորությունների ներկայացում` ներգրավելով նաև սփյուռքահայ գործարարներին: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է կազմակերպել մինչև 5 շնորհանդեսներ և (կամ) ֆորումներ:

2) արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում`

ա. արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում. ենթածրագիրը նախատեսում է արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին` «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի երեք տոկոսային կետին համարժեք գումարը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն տրամադրել առնվազն 5 սուբյեկտի,

բ. արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մշակող արդյունաբերության ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատի (սերտիֆիկատներ) կամ այլ համարժեք փաստաթղթի (փաստաթղթերի), արտերկրում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման, Հայաստանի Հանրապետությունում նորարարությունների արտոնագրման և որակի կառավարման համակարգերի ներդրման (ISՕ), եթե վերջիններս ուղղակիորեն կապված են արտահանման հետ, և դրամաշնորհների պիլոտային ծրագրի համար կատարված ծախսերի պետական աջակցության ցուցաբերում, մասնավորապես, ծախսերի համաֆինանսավորում մինչև 50%-ի չափով: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է աջակցություն տրամադրել առնվազն 10 հայտի համար.

3) շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում`

ա. արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում. միջոցառման շրջանակում նախատեսվում է գովազդային արշավների կազմակերպման, այդ թվում` տեղական արտադրանքի վերաբերյալ բուկլետների և կատալոգների հրատարակում, արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի ձեռքբերում և տրամադրում ընկերություններին, հայկական բրենդների ձևավորման, արտերկրում հայկական արտադրանքի ներկայացման ընթացքում ուղղակի վաճառքի, համտեսների, շնորհանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպմանն աջակցություն: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է շուրջ 5 նպատակային շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման իրականացում ու ներկայացում` յուրաքանչյուր նպատակային երկրում մինչև 6 ներկայացուցիչների մասնակցության ապահովմամբ,

բ. միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 7 թիրախային շուկաներում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսներին մասնակցության աջակցության տրամադրում, մասնավորապես, միջոցառումների կազմակերպչական ծախսերում շուրջ 50 տոկոսով համաֆինանսավորման սկզբունքով: Միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը կարող է լինել հետևյալ ձևաչափերով` միասնական «հայկական» տաղավարով մասնակցություն, որի դեպքում մասնակցության կազմակերպումն իրականացվում է ԶՀԳ-ի և ԱԶՀ-ի կողմից միասնական տաղավարի ձեռքբերման և ներկայացվածության ապահովման ճանապարհով` մասնակիցների ծախսերի համաֆինանսավորմամբ, առանց միասնական տաղավարի մասնակցություն, որի դեպքում ԶՀԳ-ն և ԱԶՀ-ն աջակցում են ընկերություններին` տաղավարների ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների իրականացման և մասնակիցների ծախսերի համաֆինանսավորման ձևով, անհատական մասնակցություն, որի դեպքում ընկերությունները մասնակցում են ցուցահանդեսներին, ներկայացնելով և հիմնավորելով ծախսերը, ստանում են համաֆինանսավորում: Համաֆինանսավորման կարգը սահմանվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է ցուցահանդեսներին մասնակցության աջակցություն տրամադրել առնվազն 30 սուբյեկտի,

գ. «Արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում». ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետություն և (կամ) արտերկիր գործարար առաքելությունների այցելության ապահովում, ինչը հնարավորություն կստեղծի տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և տեղական արտադրանքին: Սույն միջոցառումը կնպաստի աշխատանքային կապերի ստեղծմանը և հնարավոր արտահանման գործընկերների ձեռքբերմանը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է կազմակերպել արտահանմանն օժանդակող կառույցների շուրջ 60 ներկայացուցիչների այցելություն արտերկիր և (կամ) դիստրիբյուտորների այցելություն Հայաստան.

4) ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, արդիական տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով Հայաստանում և (կամ) արտերկրում ուսուցման և վերապատրաստման կազմակերպում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետներ պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի պահանջարկի ուսումնասիրությունների հիման վրա: Տվյալ միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպում, մարքեթինգ, մտավոր սեփականության իրավունք, ֆինանսական հոսքերի կառավարում, ապահովագրություն, անձնակազմի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի արհեստագործական մասնագիտական դասընթացների իրականացում: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է ապահովել առնվազն 5 դասընթացի կազմակերպում.

5) արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է բացահայտել Հայաստանում առկա արդյունաբերական ներուժի տեխնոլոգիական զինվածության մակարդակը, մասնավորապես, էներգատարության և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանքի որակի և անվտանգության ապահովման տեսանկյունից, ուսումնասիրել միջազգային պրակտիկայում նմանատիպ արտադրություններում օգտագործվող տեխնոլոգիաները և մշակել տեղական ընկերությունների վերազինմանն ուղղված առաջարկություններ, ինչը կնպաստի արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է իրականացնել 1 հետազոտություն.

6) արդյունաբերության զարգացմանն աջակցության ծրագրերի կառավարում և համակարգում

ա. ենթածրագիրը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի արդյունավետ կառավարում, ծրագրերի իրականացման գործընթացում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում` ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը,

բ. ենթածրագրի շրջանակում նաև նախատեսվում է պատրաստել և սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել համապատասխան հաշվետվություններ ծրագրով սահմանված աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ,

գ. ենթածրագիրը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային աշխատակազմի վարձատրության և գրասենյակի պահպանման ծախսեր.

11. Գյումրու տեխնոպարկի ստեղծման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներ

1) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում. կենտրոնի բնականոն աշխատանքը կազմակերպելու համար նախատեսվում է իրականացնել ադմինիստրատիվ աշխատակազմի համալրում` կենտրոնի միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով: Միջոցառման շրջանակում ներգրավված մասնագետները կմասնակցեն կենտրոնի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, մասնավորապես, նորաստեղծ կազմակերպությունների հիմնադրման և պետական գրանցման աշխատանքներին, համապատասխան իրավական և ֆինանսական խնդիրների լուծման աջակցության հարցերում, գործունեության բիզնես պլանավորման փաստաթղթերի մշակմանը, գործարար կապերի հաստատմանը, նորաստեղծ կազմակերպություններին խորհրդատվության տրամադրմանը և այլն: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2014 թվականին ակնկալվում է նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծում և զարգացում, նոր ընկերությունների ստեղծում կամ ներգրավում, ուսումնական դասընթացների անցկացում, որակյալ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, բիզնես աջակցության և խորհրդատվության տրամադրում.

2) կենտրոնի պահպանման ծախսեր. այս ենթածրագիրը նախատեսում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գրասենյակի պահպանման համար համապատասխան կոմունալ և այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի, աղբահանության, կենտրոնի ջեռուցման ծախսեր։

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

12. Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 569726.8 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման ուղղությամբ նախատեսված միջոցառումների ֆինանսավորմանը 501499,6 հազ. դրամ, իսկ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների ֆինանսավորմանը` 68227.2 հազ. դրամ:

13. Ծրագրի իրականացման նպատակով կարող է ներգրավվել լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 30-ի N 77-Ա որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի    Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

1. ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման ուղղությամբ նախատեսված միջոցառումներ

1)

Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

2)

Արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում

   
 

ա. արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

 

բ. արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

3)

Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում

   
 

 ա. արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

 

բ. միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

 

գ. արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման
իմնադրամ» (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

4)

 Ուսուցման դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

5)

Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

6)

Արդյունաբերության զարգացմանն աջակցության ծրագրերի կառավարում և համակարգում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

2014 թ. ընթացքում

2.Գյումրու տեխնոպարկի ստեղծմանն ուղղված միջոցառումներ

1)

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
(համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

2)

Պահպանման ծախսեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
(համաձայնությամբ)

2014թ. ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2014, N 1467-Ա 25.12.2014, N 77-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան