ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ամրապնդման նպատակով որոշում եմ.
1. Մինչև Հայաստանի Հանրապետության ազգային բանկի մասին օրենքի ընդունումը, ԽՍՀՄ պետբանկի Հայկական հանրապետական բանկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բանկի:
2. Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության բանկի վրա դնել ազգային բանկի ֆունկցիաներ, այդ թվում`
վարկային և դրամական պետական քաղաքականության իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում.
բանկային գործունեության կազմավորումը և լիցենզավորումը.
օտարերկրյա արժութային գործառնությունների կարգավորումը և լիցենզավորումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բանկին` մինչև 1992 թվականի հունվարի 1-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ վերը նշված ֆունկցիաների իրականացումը կանոնակարգող համապատասխան ակտեր ընդունելու վերաբերյալ:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
19 դեկտեմբերի 1991 թ. ՆՀ-41 |