ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2013 թվականի N 1004-Ա
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման`
1) N 1 հավելվածը «Ա. Ջավադյան-ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել«Ս. Մնացականյան-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
2) N 2 հավելվածում`
ա. Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմը «Կ. Մինասյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Գ. Եգանյան-ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերով,
բ. հավելվածը «Կ. Վարդանյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի և փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Վիճակագրական հարցերով աշխատանքային խումբ
Լ. Պետրոսյան |
-ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Գ. Միրզոյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ |
Վ. Ջանվելյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ |
Ք. Պողոսյան |
-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Մ. Բարսեղյան |
-ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի արտաքին հատվածի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|