ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 877-Ա
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սոս Սարգսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հոկտեմբերի 2-ի N 877-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան |
-ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարար |
Հ. Հակոբյան |
-ՀՀ սփյուռքի նախարար |
Դ. Սարգսյան |
-ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Բեգլարյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Դ. Դումանյան |
-ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Վարդանյան |
-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Տ. Մարգարյան |
-Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Վ. Գասպարյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Հ. Ղազանչյան |
-«Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Գևորգյանց |
-«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Զ. Բալայան |
-գրող, հրապարակախոս (համաձայնությամբ) |
Կ. Հովհաննիսյան |
-«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ա. Մազմանյան |
-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ) |
Դ. Մուրադյան |
-«Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Մկրտչյան |
-«Համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան |
-արվեստաբան (համաձայնությամբ) |
Ն. Սարգսյան |
-Սոս Սարգսյանի կինը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|