Գլխավոր տեղեկություն
Համար
N 1161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2013 թվականի N 1161-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 462-Ա ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 957-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և 75-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 520-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 462-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Վ. Արամյանին» բառերը փոխարինել «Լ. Հունանյանին» բառերով:

2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 957-Ա որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան