Գլխավոր տեղեկություն
Համար
N 1206-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 21 օգոստոսի 2003 թվականի N 1206-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.09.13 N 1001-Ա)

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործին օժանդակելու, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ու ռազմատեխնիկական աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «N 196 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Դավթաշենի 4-րդ միկրոշրջանում գտնվող լաբորատոր մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը:

(1-ին կետը փոփ. 19.09.13 N 1001-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագիր` 15 տարի ժամկետով:

(2-րդ կետը փոփ. 13.08.09 N 943-Ա, 19.09.13 N 1001-Ա)

3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված մասնաշենքի տակ գտնվող ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

4. Առաջարկել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հանձնված մասնաշենքի և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 19.09.13 N 1001-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2013, N 1001-Ա 24.09.2013, N 1206-Ա
13.08.2009, N 943-Ա 21.08.2009, N 1206-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան