Գլխավոր տեղեկություն
Համար
N 834-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2013-27.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2013 թվականի N 834-Ա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ու հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Աշխատանքային խմբերի ղեկավարներին`

1) աշխատանքների կազմակերպման ընթացքում ներգրավել գործարար շրջանակների ներկայացուցիչներին և անհրաժեշտության դեպքում հրավիրել համապատասխան փորձագետների ինչպես պետական կառավարման, այնպես էլ այլ մարմիններից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» արձանագրային որոշմամբ սահմանված յուրաքանչյուր միջոցառման ժամկետի ավարտից հետո 1-օրյա ժամկետում աշխատանքների արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` համակարգող հանձնաժողովի նիստում զեկուցելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Վ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Է. Նալբանդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

Վ. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Դ. Սարգսյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Հ. Թովմասյան

- ՀՀ արդարադատության նախարար

Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Ս. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ս. Օհանյան

- ՀՀ պաշտպանության նախարար

Ա. Երիցյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Դ. Դումանյան

- ՀՀ առողջապահության նախարար

Ա. Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ս. Թադևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար

Վ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Գ. Խաչատրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Գ. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետ

Ա. Մովսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Ա. Շաբոյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Նազարյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ջավադյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Բախչագուլյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (տեխնիկական կանոնակարգման աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի ղեկավար)

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (մաքսային և հարկային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի նկատմամբ ներկայացվող պահանջների ուսումնասիրության աշխատանքային խմբի ղեկավար)

Պ. Ղալթախչյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (հակամենաշնորհային կարգավորման աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

Մ. Սարգսյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ղազարյան

- ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ոլորտային աշխատանքային խմբերի

 

 

մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խումբ

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Մուրադյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

Կ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական կարգավորման աշխատանքային խումբ

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ե. Կիրակոսյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հ. Մխիթարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Կարապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Ս. Կարապետյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության պետ

Ս. Ֆարմանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ

Ա. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի 2-րդ քարտուղար

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

Հ. Ծպնեցյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ

Կ. Բեգլարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ

Ա. Սարգսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

Մ. Առաքելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի կցորդ

Վ. Ամիրյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)

Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ե. Թարվերդյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Արարատ» սննդի կոմբինատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ոչ սակագնային կանոնակարգման (այդ թվում` մտավոր սեփականության) աշխատանքային խումբ

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Մուրադյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Դ. Կարապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Տ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Մարության

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

Գ. Սաղոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի կցորդ

Ա. Ոսկանյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)

Հ. Բախշեցյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Մետեքս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Մաքսային և հարկային հարցերով աշխատանքային խումբ

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Գ. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Վ. Աթյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Կ. Բեգլարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ

Ն. Մաթոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի 1-ին քարտուղար

Մ. Սարգսյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարարության աջակցման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ե. Թարվերդյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Արարատ» սննդի կոմբինատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հակամենաշնորհային կարգավորման աշխատանքային խումբ

Պ. Ղալթախչյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռ. Մելիքյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

Վ. Փիլիպոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի վարիչ

Ս. Արաբաջյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Կ. Մարտիրոսյան

- Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ք. Փիլոյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Պլաստիկ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի նկատմամբ ներկայացվող պահանջների ուսումնասիրության աշխատանքային խումբ

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ալեքսանյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

Կ. Վարդանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի և փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2014, N 1158-Ա 20.11.2014, N 834-Ա
04.08.2014, N 728-Ա 05.08.2014, N 834-Ա
26.11.2013, N 1086-Ա 27.11.2013, N 834-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան