Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-01.12.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.28/47(987) Հոդ.804
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակիցների կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Էլեկտրոնային փոստի հասցեն» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ մասնակցին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (մասնակցի ցանկության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած էլեկտրոնային հասցեով կամ թղթային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած հասցեով, իսկ այդպիսի հասցե նշված չլինելու դեպքում` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող բնակության վայրի հասցեով: Երկրորդ և հետագա անգամները սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը մասնակցին ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային տարբերակով երկրորդ և հետագա անգամներն ստանալու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն այդ տեղեկատվությունն ուղարկում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված վերջին էլեկտրոնային փոստի հասցեով:».

2) որոշման N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետում «3-ին մասի» բառերը փոխարինել «3-րդ մասի» բառերով,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված դիմումում տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում` հետագա տարիներին տեղեկատվությունը ներկայացվում է առանց լրացուցիչ դիմումը ներկայացնելու, բացառությամբ, եթե հետագայում ներկայացվել է տեղեկատվության ստացման դադարեցման դիմում:»,

գ. 4-րդ կետում «համաձայն աղյուսակի» բառերը փոխարինել «համաձայն N 4 աղյուսակի» բառերով,

դ. 4-րդ կետի աղյուսակը և Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման վերաբերյալ դիմումի լրացման ուղեցույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ N 4»

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ

Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1. հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

2. անունը

3. ազգանունը

     

4. ծննդյան ամսաթիվը

5. սեռը

6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը

7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը

       

8. քաղաքացիությունը

9. կենսական շահերի կենտրոնը

10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը

11. ՀՎՀՀ-ն

       

Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑԸ

12. ստացման եղանակը

13. լեզուն

 

12.1. փոստով

 

12.2. էլեկտրոնային փոստով

 

13.1. հայերեն

 

13.2. ռուսերեն

 

13.3. անգլերեն

Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

14. փոստային ինդեքսը

15. երկիրը

16. վարչատարածքային միավորը

17. համայնքը (վարչական շրջանը)

18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը

         

19. հեռախոսահամարը

20. բջջային հեռախոսահամարը

21. էլեկտրոնային փոստի հասցեն

     

Դ. ՈՐՈՇՈՒՄԸ

22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ

 

22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը

 

22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը

23. ամսաթիվը

24. մասնակցի ստորագրությունը

 

25. լիազորված անձի անունը, ազգանունը

26. լիազորված անձի ստորագրությունը

       

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

 ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է):

2. «2. անունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

3. «3. ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

4. «4. ծննդյան ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, 01/01/1990:

5. «5. սեռը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, իգական՝ Ի, արական՝ Ա:

6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը:

7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը:

8. «8. քաղաքացիությունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:

9. «9. կենսական շահերի կենտրոնը» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը):

10. «10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը:

11. «11. ՀՎՀՀ-ն» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը:

12. «12. ստացման եղանակը» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը):

13. «13. լեզուն» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1. հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը:

14. «14. փոստային ինդեքսը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը:

15. «15. երկիրը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը:

16. «16. վարչատարածքային միավորը» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը):

17. «17. համայնքը (վարչական շրջանը)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը:

18. «18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը:

19. «19. հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:

20. «20. բջջային հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:

21. «21. էլեկտրոնային փոստի հասցեն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը:

22. «22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ» դաշտում մասնակցի կողմից որոշում ընդունվելու համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում:

23. «22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է ստանալ իր կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների մասին տեղեկատվությունը կամ վերականգնել ստացումը, եթե նախկինում դադարեցրել է ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը պարտադիր լրացվում են:

24. «22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է դադարեցնել տեղեկատվության ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը չեն լրացվում:

25. «23. ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), մասնավորապես, 01/01/2014:

26. «24. մասնակցի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է մասնակցի կողմից անմիջականորեն (ոչ ներկայացուցչի միջոցով), ընդ որում, թղթային ձևով:

27. «25. լիազորված անձի անունը, ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում են մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին՝ լիազորված անձի կողմից:

28. «26. լիազորված անձի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է թղթային ձևով՝ լիազորված անձի միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 22

Երևան