Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2013-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.18/51(991) Հոդ.850
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2013 թվականի N 941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 166-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի ծրագրի`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ծրագիրը կիրականացվի հետևյալ սկզբունքներով`
1) ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ սահմանված և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած մեկնարկային փուլի արտահանելի հատվածի հիմնական ոլորտների ռազմավարության գործողությունների ծրագրերով սահմանված միջոցառումները: Այն ոլորտներին, որոնց ռազմավարության գործողությունների ծրագրերը դեռևս հավանության չեն արժանացել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից, պետական աջակցությունը ցուցաբերվում է ցուցահանդեսների մասնակցության և վարկերի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման միջոցառումների շրջանակներում.
2) պետական և դոնոր կազմակերպությունների աջակցությունն իրագործվելու է ռազմավարության շրջանակում նախանշված գործիքակազմի միջոցով և սկզբունքներով: Ոլորտային ռազմավարությունները հիմք են հանդիսանալու մասնավոր հատվածին ուղղված պետական և դոնոր կազմակերպությունների նախաձեռնությունների համակարգման ու ջանքերի ուղղորդման և փոխլրացման համար: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով ռազմավարությամբ նշված ոլորտային ռազմավարությունների իրականացման համար համապատասխան հուշագրեր են կնքվում Հայաստանի Հանրապետության կառավարության և շահագրգիռ կողմերի միջև:»,
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ազատ տնտեսական գոտում» բառերից հետո լրացնել «, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում» բառերով, «նախատեսվում է արտերկրում» բառերից հետո` «և (կամ) Հայաստանում» բառերով և «ներառում է շնորհանդեսների» բառերից հետո` «և (կամ) ֆորումների» բառերով,
գ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «գ», «դ», և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. «Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում»` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում հայկական արտադրանքի գովազդում, այդ թվում` հովանոցային բրենդի ներքո, ինչպես նաև` համտեսների կազմակերպում: Կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է համապատասխան դահլիճների ու սարքավորումների վարձակալում, տպագիր նյութերի պատրաստում և այլ ծախսեր: Ենթածրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 3 յուրաքանչյուր նպատակային երկրում պետական կառույցներից մինչև 4 ներկայացուցիչների մասնակցության ապահովում,
դ. «Միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի, արտերկրում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման համար կատարված ծախսերի շրջանակներում պետական աջակցության ցուցաբերում,
ե. «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 5 թիրախային երկրներում ցուցահանդեսի մասնակցությանն աջակցություն: Այն ենթադրում է տաղավարի և տարածքի վարձակալության, կահավորման և ցուցահանդեսների մասնակցության հետ կապված այլ ծախսեր: Նախատեսվում է նաև նշված ցուցահանդեսների կազմակերպման նպատակով յուրաքանչյուր ցուցահանդեսին պետական կառույցներից 2 ներկայացուցիների մասնակցության ապահովումը,»,
դ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. «Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա ընտրված արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով ուսուցման իրականացման ապահովում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետների` պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի ուսումնասիրությունների հիման վրա: Տվյալ միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, որակի համակարգի ներդրման, ֆինանսական հոսքերի կառավարման, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման վերաբերյալ դասընթացների իրականացում,».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 9
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
օգոստոսի 29-ի N 941-Ն որոշման |
|
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
փետրվարի 14-ի N 166-Ն որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ
|
NN
ը/կ |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
Կատարման արդյունքները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ |
|
2013 թ. ընթացքում |
երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորում` կազմակերպությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի անընդհատ արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման միջոցով |
|
1.1. Հանրաճանաչ միջազ-
գային արդյունաբերական
ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Արտերկրում և (կամ) Հայաստանում նպատակաուղղված առաքելությունների, ներդրումային ֆորումների և այլ միջոցառումների միջոցով ընտրված անդրազգային ընկերությունների կողմից ազատ տնտեսական գոտու հնարավորությունների` մինչև 3 շնորհանդեսների և (կամ) ֆորումների կազմակերպում` ներգրավելով նաև պոտենցիալ սփյուռքահայ ներդրողների, ինչպես նաև մինչև 20 անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչների այցելություն (ժամանում) Հայաստան, որոնց կներկայացվեն ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, որի արդյունքում ակնկալվում են իրական համագործակցության արդյունքներ: Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից դրամաշնորհի հատկացման պայմանագրերի կնքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ |
|
1.2. Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Արդյունաբերության ոլորտի շուրջ 10 կազմակերպություններին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում` մինչև երեք տոկոս |
|
1.3. Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
ռազմավարությամբ ընտրված ոլորտների ընկերությունների հետ համաձայնեցված արտերկրում` մինչև 3 երկիր, հայկական արտադրանքի գովազդում, այդ թվում` հովանոցային բրենդի ներքո, ինչպես նաև համտեսների կազմակերպում
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ |
|
1.4. Միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
ՀՀ կառավարության կողմից որպես գերակա ընտրված արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի, արտերկրում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման համար կատարված ծախսերի շրջանակներում պետական աջակցության ցուցաբերում |
|
1.5. Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Աջակցություն ռազմավարությամբ հավանության արժանացած ոլորտների ընկերություններին` մինչև 5 երկրում, ցուցահանդեսներին մասնակցությանը: Ցուցահանդեսների ընտրությունը կիրականացվի համաձայնեցված ոլորտի ընկերությունների հետ քննարկման արդյունքում: Այս միջոցառումը կխթանի հայկական արտադրատեսակների արտահանումը և դրանց մրցունակության բարձրացումը:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից դրամաշնորհի հատկացման պայմանագրերի կնքում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ |
|
1.6. Արտասահմանյան դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների ներկայացուցիչների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Հայկական արտադրանքի առաջմղման և արտահանման խթանման նպատակով օտարերկրյա տարբեր ընկերությունների և օժանդակ կառույցների` մինչև 60 ներկայացուցիչներ կհրավիրվեն Հայաստան և (կամ) արտերկիր` հայկական ընկերությունների հետ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: |
|
1.7. Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Կիրականացվի ուսուցում` առնվազն 50 շահառուների համար, որոնք կներգրավվեն ռազմավարությամբ ընտրված, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: |
|
1.8. Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտման նպատակով հետազոտությունների իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
մոնիթորինգի և ռիսկերի գնահատման հիման վրա հետագա քաղաքականության արդիականացման համար ռազմավարության ուղիների ներկայացում` հաշվետվություն |
2. |
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումներ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Այս միջոցառումների նպատակը Գյումրիում ինովացիոն համակարգի ձևավորումն է: |
|
2.1. Անշարժ գույքի կառավարում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի շենքի` ըստ նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն, դրանց ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը |
|
2.2. Ինովացիոն ոլորտի կրթական ծրագրեր |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Մեխանիկայի և էլեկտրոնիկայի, ինչպես նաև Մուլտիմեդիայի լաբորատորիաներում վերապատրաստման և (կամ) ուսումնամեթոդական նյութերի նախապատրաստում, դասընթացների անցկացում, տեսական և գործնական պարապմունքների կազմակերպում` մինչև 70 մասնագետների (ուսանողների) համար |
3. |
Արդյունաբերության զարգացմանն աջակցության ծրագրերի կառավարում և համակարգում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2013 թ. ընթացքում |
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի
2013 թվականի միջոցառումների արդյունավետ կազմակերպում, կանոնադրական գործառույթների իրականացում | |
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |