«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2010 թ. |
N 327-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.08.13 N 291-Ն)
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց`
1) փոխկապակցման կետի տարածքում կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 4.17 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 5.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) փոխկապակցման կետի տարածքից դուրս`
ա. բնակիչ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 16.67 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. այլ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 20.0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 24.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
(1-ին կետը փոփ. 07.08.13 N 291-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.07.2014, N 309-Ն | 01.09.2014, N 327-Ն | |
07.08.2013, N 291-Ն | 12.09.2013, N 327-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|