Գլխավոր տեղեկություն
Համար
N 1913-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2013-19.06.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.188
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.06.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1913-Ն

ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 174-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 18
Երևան



Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 21-ի N 1913-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Թարմ պտուղ-բանջարեղենի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերով նախատեսված թարմ պտուղ-բանջարեղենի վրա՝


թարմ կարտոֆիլ
0701

թարմ տոմատ
0702 00 000

թարմ գլուխ սոխ, մանր սոխ, սոխ-պրաս և սխտոր
0703

թարմ գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ,
սպիտակագլուխ և կարմրագլուխ կաղամբներ
0704

թարմ հազար և եղերդ
0705

թարմ գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ (կարմիր ճակնդեղ),
քոշմորուք, նեխուր, ամսական բողկ և համանման ուտելի
այլ արմատապտուղներ
0706

թարմ վարունգ
0707 00 050

թարմ լոբազգի բանջարեղեն, կեղևահան կամ կեղևով
0708

թարմ արտիճուկ
0709 91 000

թարմ ծնեբեկ
0709 20 000

թարմ սմբուկ
0709 30 000

թարմ պղպեղ
0709 60

թարմ դդմիկ
0709 93 100

թարմ կոկոսյան, բրազիլական և կեչու ընկույզներ՝
կճեպահանված կամ չհանված, կեղևով կամ առանց կեղևի
0801

թարմ նուշ
0802

թարմ ադամաթուզ
080300

թարմ արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո,
հնդկախնձոր (գուայավա), մանգո և մանգոստան
0804

թարմ ցիտրուսային պտուղներ
0805

թարմ խաղող
0806

թարմ սեխ (ներառյալ ձմերուկը) և պապայա
0807

թարմ խնձոր, տանձ և սերկևիլ
0808

թարմ ծիրան, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինը),
սալոր և մամուխ
0809

թարմ մորի և ելակ
0810 10 000

թարմ արքայամորի, մոշ, թութ և հովտային հատապտուղներ
0810 20

թարմ հաղարջ՝ սպիտակ և կոկռոշ
0810 90 750

թարմ հաղարջ՝ սև և կարմիր
0810 90 750

կիվի
0810 50 000

(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված թարմ պտուղ-բանջարեղենի (այսուհետ` պտուղ-բանջարեղեն) անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

նիտրատներ` ազոտական թթվի աղեր (ամոնիակային, նատրիումական, կալիումական, կալցիումական), որոնք կոչվում են նաև սելիտրաներ.

պեստիցիդներ` բոլոր այն թունավոր նյութերը, որոնք գործադրվում են բույսերին վնասող բոլոր կարգի վնասատուների դեմ.

ռադիոնուկլիդներ` ատոմներ, որոնք ունեն միջուկի միևնույն լիցքը (հետևաբար նույն քիմիական հատկությունները), բայց տարբեր թվով նեյտրոններ և ունեն ռադիոակտիվ ճառագայթներ արձակելու հատկություն:

 

III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Թարմ պտուղ-բանջարեղենի մեջ թունավոր տարրերի, պեստիցիդների, նիտրատների և ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն 1-4-րդ աղյուսակներով սահմանված նորմերը:

Աղյուսակ 1. Թարմ պտուղ-բանջարեղենում թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները

Թունավոր տարրի
անվանումը

Թույլատրելի մակարդակը,
մգ/կգ, ոչ ավելի

Լրացումները

Կապար

0,5

 

0,4

 մրգեր, հատապտուղներ

Արսեն

0,2

 

Կադմիում

0,03

 

Սնդիկ

0,02

 

Աղյուսակ 2. Թարմ պտուղ-բանջարեղենում պեստիցիդների պարունակության թույլատրելի մակարդակները

Պեստիցիդի անվանումը

Թույլատրելի
մակարդակը,
մգ/կգ, ոչ ավելի

Լրացումները

Հեքսաքլորցիլոհեքսան (ՀՔՑՀ)(α-β-γ--ի իզոմերներ)

0,1

կարտոֆիլ, կանաչ ոլոռ, բազուկ

0,5

բոստանային մշակաբույսեր, բանջարեղեն

0,05

մրգեր, հատապտուղներ,
խաղող

Երկքլորերկֆենիլեռքլորմեթիլմեթան (ԴԴՏ) և դրա մետաբոլիտները

0,1

 

Աղյուսակ 3. Թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների պարունակության թույլատրելի մակարդակները

Մշակաբույսի անվանումը Թույլատրելի մակարդակը, մգ/կգ,
ոչ ավելի
Կարտոֆիլ

250


Կաղամբ` սպիտակաթելային, վաղահաս

900


Կաղամբ` սպիտակաթելային, ուշահաս

500


Գազար` վաղահաս

400


Գազար` ուշահաս

250


Տոմատ

150


Տոմատ (պաշտպանված գրունտ)

300


Վարունգ

150


Վարունգ (պաշտպանված գրունտ)

400


Սեղանի ճակնդեղ

1400


Գլուխ սոխ

80


Կանաչ սոխ

600


Կանաչ սոխ (պաշտպանված գրունտ)

800


Տերևաբանջարեղեն

2000


Տաքդեղ` քաղցր

200


Տաքդեղ` քաղցր (պաշտպանված գրունտ)

400


Դդմիկ

400


Ձմերուկ

60


Սեխ

90


Մրգեր

60

Աղյուսակ 4. Թարմ պտուղ-բանջարեղենում ռադիոնուկլիդների պարունակության թույլատրելի մակարդակները

Մշակաբույսի անվանումը

Ռադիոնուկլիդի
անվանումը

Թույլատրելի
մակարդակը,
մգ/կգ, ոչ ավելի

Լրացումները

Կարտոֆիլ

ցեզիում-137

120

Բկ/կգ

սարոնցիում-90

40

Բկ/կգ

Բանջարեղեն` բոստանային

 

ցեզիում-137

120

Բկ/կգ

սարոնցիում-90

40

Բկ/կգ

Մրգեր, հատապտուղներ, խաղող

ցեզիում-137

40

Բկ/կգ

սարոնցիում-90

30

Բկ/կգ

IV. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Թարմ պտուղ-բանջարեղենը պետք է փոխադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից չարգելված նյութերից պատրաստված տարաների մեջ:

6. Տարայի անվանական տարողությունից շեղումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ սահմանված դրույթներին:

7. Թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրման համար նախատեսված տարաները պետք է ապահովեն հետևյալ պահանջները`

ա) համապատասխան փաթեթավորմամբ նվազագույնի հասցնել թարմ պտուղ-բանջարեղենի մեխանիկական վնասվածությունը՝ ապահովելով որակական հատկանիշների պահպանությունը,

բ) հեշտությամբ մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշման, իսկ մնացած նյութերից պատրաստված տարաների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտերի:

8. Թարմ պտուղ-բանջարեղենի ախտոտումը և փչացումը կանխելու նպատակով, նախքան թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրումը, անհրաժեշտ է այն տեսակավորել ըստ պիտանելիության (սպառողի համար պիտանի և ոչ պիտանի):

9. Չի թույլատրվում թարմ պտուղ-բանջարեղենը փոխադրել նախկինում վնասակար նյութերի փոխադրման համար օգտագործված տրանսպորտային միջոցներով:

10. Բերքահավաքի և բերքի տեղափոխման համար նախատեսված միջոցներն ու մեքենաները պետք է լինեն մաքրված և ախտահանված:

 

V. ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Թարմ պտուղ-բանջարեղենի պահումը պետք է կազմակերպել այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն դրա անվտանգությունը և որակական ցուցանիշները:

12. Օգտագործվող բեռնարկղերն ու սառնարանային պահեստները պետք է լինեն մաքուր և ախտահանված:

13. Փչացումը կանխելու համար պտուղ-բանջարեղենը կարող է պահվել սառնարանային պայմաններում, որի ռեժիմները և տևողությունը սահմանված են 5-րդ աղյուսակում, իսկ ծիրանը, կիվին, մանգոն, պապայան, դեղձը, տանձը, սալորը, սեխը և պոմիդորը՝ մինչև հասունանալը սենյակային ջերմաստիճանում, այնուհետև սառնարանում:

Աղյուսակ 5

ԹԱՐՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ` ՍԱՌՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պահպանվող պտղի
(բանջարեղենի)
անվանումը

Ջերմաստիճանը
(oC)

Օդի
հարաբերական
խոնավությունը
(%)

Պահպանման
տևողությունը
(օր)

1

2

3

4

Խնձոր

 

 

 

ամառային

1-ից մինչև 3

85 - 90

մինչև 30

ձմեռային

0-ից մինչև մինուս 2

85 - 90

150-240

Ծիրան

մինուս 0,5

87 - 90

մինչև 30

Սերկևիլ

0

85 - 90

60

Ադամաթուզ

 

 

 

կանաչ

14-ից մինչև 16

85 - 90

10-20

հասունացած

13-ից մինչև 14

85 - 90

5-10

Խաղող

0-ից մինչև մինուս 1,5

85 - 95

30-180

Նուռ

մինուս 1-ից  մինչև մինուս 2

87 - 90

60-90

Տանձ

 

 

 

ամառային

մինուս 0,5

85 - 90

մինչև 30

ձմեռային

մինուս 1-ից մինչև  մինուս 2

85 - 90

120-150

Սեխ

0 - 1

85 - 90

60-90

Նարինջ

 

 

 

հասունացած

3-ից մինչև 4

80 - 90

մինչև 150

կիսախակ վիճակում

5-ից մինչև 6

85 - 90

մինչև 150

Մանդարին

      1-ից մինչև  2

85 - 90

60-90

Կիտրոն

2-ից մինչև 3

85 - 90

120-180

Դեղձ

մինուս 0,5-ից մինչև 0

90 - 95

14-28

Ձմերուկ

2-ից մինչև  3

85 - 90

մինչև 60

Սալոր

մինուս 0,5-ից մինչև 0

90 - 95

14-28

Սմբուկ

7-ից մինչև 10

85 - 90

մինչև 10

Դդմիկ

0-ից մինչև  4

85 - 90

մինչև 60

Գլուխ կաղամբ

 

 

 

վաղահաս

0-ից մինչև մինուս 0,5

85 - 90

մինչև 30

ուշահաս

0,5-ից մինչև մինուս 1,5

85 - 90

180-240

 

 

 

 

Կարտոֆիլ

 

 

 

վաղահաս

3-ից մինչև 4

85 - 90

14

ուշահաս

3-ից մինչև 4

85 - 90

120-240

Գլուխ սոխ

0-ից մինչև մինուս 1,5

65 - 75

120-240

Գազար (ստեպղին)

0-ից մինչև մինուս 0,5

90 - 95

120-180

Տաքդեղ

 

 

 

կծու

7-ից մինչև 10

85 - 90

30

քաղցր

0-ից մինչև 1

85 - 90

8-10

Մաղադանոս

0-ից մինչև 1

85 - 90

30-60

Բողկ

0

90 - 95

21

Ճակնդեղ

0

90 - 95

90-150

Դդում

10-ից մինչև 13

70 - 75

60-180

Սխտոր

0-ից մինչև մինուս 1,5

65 - 75

180-210

Տոմատ

 

 

 

կանաչ

11-ից մինչև 13

85 - 90

21-28

կարմիր

0

90 - 95

մինչև 14

Ծաղկակաղամբ

0

95 - 98

21-28

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

15. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում սեփական արտադրությունից ստացված և սեփական կարիքները հոգալու համար արտադրվող, պահվող և օգտագործվող պտուղ-բանջարեղենի վրա:

(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.06.2022, N 831-Ն 19.06.2022, N 1913-Ն
25.04.2013, N 438-Ն 09.05.2013, N 1913-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան