ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2013 թվականի N 546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 879-Ն որոշման 3-րդ կետով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 3-րդ կետում և 6-րդ գլխի 17-րդ կետում «Էկոնոմիկայի» բառը փոխարինել «Ֆինանսների» բառով.
2) 6-րդ կետի 1-ին ենթակետի Աշ-ի բացատրությունից հանել «այդ թվում` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վճարները» բառերը.
3) 6-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «սոցապահովման հատկացումներ» բառերը.
4) 14-րդ կետում նշված բանաձևից հանել «xԳ» տառը և «Գ` սոցապահովման հատկացումների գործակիցն է» բառերը.
5) 15-րդ կետում`
ա. հանել «xԳսոց» բառը և «Գսոց` սոցապահովման հատկացումների գործակիցն է» բառերը,
բ. «Աշգ»-ի բանաձևում «Ամիջ07» բառը փոխարինել «Ամիջ» բառով,
գ. «Աշ»-ի բանաձևում «Ամիջ84» բառը փոխարինել «ԱՅուր.84» բառով.
6) 15-րդ կետի բանաձևերից հետո կարգը լրացնել «ԱՅուր.84` յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված աշխատավարձի չափն է 1984 թ. գներով» բառերով.
7) 17-րդ կետի ԳՆ1, ԳՆ2, ԳՆո գործակիցների բացատրությանը վերաբերող երկրորդ նախադասությունում «շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
8) 21-րդ կետի`
ա. «Kմեք.շահ »-ի բանաձևում «ԳԱՇ» բառը փոխարինել «Աշգ» բառով, իսկ «ԳԱՇ=1372,66` աշխատավարձի անցման գործակիցն է (1984 թվի դրությամբ)» բառերը` «Աշգ` աշխատավարձի հաշվարկման գործակիցն է» բառերով,
բ. «ԳԷՆ=3668,13» բառերը փոխարինել «ԳԷՆ» բառով, իսկ «ԳԷՆ» բանաձևում «08» թիվը` «0.8» թվով.
9) 26-րդ կետում «Ծժկ՝ շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության նորմերով (Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի օգոստոսի 21-ի N 68 հրաման)» բառերը փոխարինել «Ծկլ՝ շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցության լրացուցիչ ծախսերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության նորմերով (Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի օգոստոսի 21-ի N 68 հրաման)» բառերով:
2. 2013 թվականի մարտի 1-ից սկսած, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, կարգով հաստատված բանաձևերով կատարված հաշվարկները ենթակա են վերահաշվարկման` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 1 Երևան |