ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 423-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի ապրիլի 8-ի N 257-Ա որոշման հավելվածի 1-ին կետի՝ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության ենթակա սննդամթերքի առանձին տեսակների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով`
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ.հունիսի 6-ի N 423-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մակարյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Խաչիկյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ |
Գ. Ղազարյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ |
Լ. Մաքսուդյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ |
Ա. Արամյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի պետ |
Հ. Հակոբյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության իրացման հսկողության բաժնի պետ |
Մ. Բաբայան |
-ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ |
Ա. Բաբայան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Աղաջանյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ստանդարտացման և հետազոտությունների բաժնի առաջատար մասնագետ |
Ա. Հարությունյան |
-«Հայ գինեգործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Յագուբյան |
-«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Բեգլարյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ) |
Ա. Դաշտոյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ) |
Ն. Սիմոնյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս (համաձայնությամբ) |
Ա. Խզմալյան |
-«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավաբան (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|