ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 362-Ա
«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ TF012782 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Շինարարական թույլտվություններ ձեռք բերելու համար էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրի շրջանակներում ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի TF012782 դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Շինարարական թույլտվություններ ձեռք բերելու համար էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրի շրջանակներում» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի TF012782 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 15 Երևան |