Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2013-02.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.15/27(267) Հոդ.272
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.07.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005312

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 100-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

1.1. «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1 և 1.2 կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:

(1.1-ին կետը լրաց. 27.10.10 N 556-Ն, փոփ. 20.04.11 N 186-Ն, 25.04.12 N 131-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.10.10 N 556-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 22-ի
N 100-Ն որոշմամբ

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):

Ընկերությունն իր կողմից մատակարարվող խմելու ջրի որակի խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը, ամփոփ տեղեկատվություն է հրապարակում մամուլի կամ հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև Ընկերության պաշտոնական ինտերնետային կայքէջում, որի մասին հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

(1-ին կետը լրաց. 20.12.12 N 535-Ն)

1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Վանաձոր քաղաքում`

1) սպառողների առնվազն 57,4 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 37,2 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 34,5 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 28,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 27,5 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.1-ին կետը լրաց. 27.10.10 N 556-Ն, խմբ. 20.04.11 N 186-Ն, 25.04.12 N 131-Ն, 30.04.13 N 138-Ն)

1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Գուգարք, Ամրակից, Անտառամուտ, Գյուլագարակ, Դարպաս, Եղեգնուտ, Լեռնապատ, Կուրթան, Հոբարձ, Ձորագյուղ, Ձորագետավան, Շահումյան, Վահագնի, Վահագնաձոր, Վարդաբլուր, Փամբակ գյուղերում բոլոր սպառողներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.2-րդ կետը լրաց. 27.10.10 N 556-Ն, խմբ. 20.04.11 N 186-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.10.10 N 556-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների 15-25-ն ընկած ժամանակահատվածներում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկները (այսուհետ` գրաֆիկ), որոնցից առաջինը պետք է գործի տվյալ տարվա մայիսի 1-ից, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 1-ից: Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ՝ օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով, ժամը 1800 -2300 -ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Ամենօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը: Ոչ ամենօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` օրընդմեջ» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

(3-րդ կետը խմբ. 27.10.10 N 556-Ն, 25.04.12 N 131-Ն)

4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն):

5. Ընկերությունը պարտավոր է բաժանորդներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ բաժանորդներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել բաժանորդներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով բաժանորդներին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

9. Սույն պահանջների 6-րդ 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների բաժանորդներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

10. Եթե ընկերությունը չի կատարել 9-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է բաժանորդների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամիսների միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.10.10 N 556-Ն, խմբ. 20.04.11 N 186-Ն, 25.04.12 N 131-Ն, լրաց. 20.12.12 N 535-Ն, խմբ. 30.04.13 N 138-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան