ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 562-Ն
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՏԱՐԱՅԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված` տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 562-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ` ՏԱՐԱՅԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված այն ապրանքները, որոնք անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից իրացվում են 2013 թվականի հուլիսի 1-ից (ներառյալ) հետո:
2. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի վրա փակցվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված համապատասխան ապրանքախմբի, իսկ դրոշմապիտակների վրա տարողություն առանձնացված լինելու դեպքում՝ նաև համապատասխան տարողության տարայի համար նախատեսված (տվյալ ապրանքախմբի համառոտ անվանմամբ և տվյալ տարողությամբ) դրոշմապիտակ:
3. Դրոշմավորումը կատարվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարայի կամ տարայի կափարիչի վրա` սույն կանոնների 6-րդ կետով սահմանված տեղում` օրենքով սահմանված կարգով ձեռք բերված դրոշմապիտակ փակցնելու միջոցով:
4. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 6-րդ կետով սահմանված տեղում:
5. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:
6. Ըստ ապրանքախմբերի և ապրանքների տարաների տեսակի` դրոշմապիտակները փակցվում են սույն կետի աղյուսակում նշված տեղում:
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Ապրանքա-խմբի համառոտ անվանումը |
Տարայի տեսակը |
Դրոշմապիտակը փակցնելու տեղը տարայի վրա |
2201 |
ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման |
ջուր |
ապակյա կամ պլաստմասսայե |
կափարիչին կամ կողային մակերեսին |
2202 |
ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ |
ըմպելիք |
ապակյա կամ պլաստմասսայե |
կափարիչին կամ կողային մակերեսին |
թիթեղյա |
կողային կամ վերին մակերեսին | |||
2203 |
գարեջուր |
գարեջուր |
ապակյա կամ պլաստմասսայե |
կափարիչին կամ կողային մակերեսին |
թիթեղյա |
կողային կամ վերին մակերեսին | |||
2208 |
2208 ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտայնությամբ խմիչքներ` ներառյալ ալկոհոլային կոկտեյլները |
կոկտեյլ |
ապակյա կամ պլաստմասսայե |
կափարիչին կամ կողային մակերեսին |
թիթեղյա |
կողային կամ վերին մակերեսին | |||
2009 |
մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված |
հյութ |
ապակյա կամ պլաստմասսայե |
կափարիչին կամ կողային մակերեսին |
թիթեղյա |
կողային կամ վերին մակերեսին | |||
ստվարաթղթի հիմքով |
կափարիչին կամ կողային մակերեսին |
7. Արգելվում է դրոշմապիտակներով դրոշմավորումը կատարել սույն կանոնների 6-րդ կետով չնախատեսված տեղում:
8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման դեպքերում կափարիչի (խցանի) վրա հերթական նմուշի դրոշմապիտակով` սույն կարգին համապատասխան վերադրոշմավորման դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված կամ նույնականացնող նշումներով նշագրված (հաստատված նմուշով չնախատեսված նույնականացնող նշումներ ունեցող) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է որպես չդրոշմավորված ապրանքների իրացում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |