«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 312-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել/սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտի ձևի, դրան ներկայացվող պահանջների, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հատատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:
2) Կանոնակարգի 13-րդ կետի «,ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն Հավելված 2ե-ի» բառերը հանել:
3) Կանոնակարգի 5.1 գլուխը ուժը կորցրած ճանաչել:
4) Կանոնակարգի 54-րդ կետի «, իսկ ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման վկայականը` սույն կանոնակարգի Հավելված 2ե-ի համաձայն» բառերը հանել:
5) Կանոնակարգի 81.1 կետում.
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ֆիրմային անվանման գրանցման հայտ և այլ պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:
բ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգի Հավելված 2դ-ն հանել:
7) Կանոնակարգի Հավելված 2ե-ն հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|