Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2013-10.11.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.05.02/13(457).1 Հոդ.297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 294-Ն

 

ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՈՒՆԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին տրվող սննդի միջին չափաբաժինները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 294-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՈՒՆԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կարգավորում է արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Արյունատվությունից հետո դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով բժշկական կազմակերպության կողմից նրան արյունատվությունից 20 րոպե հետո տրամադրվում է սնունդ` 1600-1750 կկալ արժեքայնությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 294-Ն որոշման

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

NN

ը/կ

Սննդամթերքը

Քաշը /ծավալը

Էներգետիկ արժեքայնությունը

1.

Ցորենի հաց

100 գրամ

250 կկալ

2.

Շոկոլադ

15 գրամ

70 կկալ

3.

Առաջին կերակրատեսակ

530-580 կկալ

1)

միս (տավարի կամ հավի)

100 գրամ

 

2)

կարագ

20 գրամ

 

3)

կարտոֆիլ

150 գրամ

 

4)

բազուկ

20 գրամ

 

5)

տոմատ

20 գրամ

 

6)

գազար

20 գրամ

 

7)

սոխ

20 գրամ

 

8)

համեմունք

2 գրամ

 

4.

Երկրորդ կերակրատեսակ

400-450 կկալ

1)

բրինձ կամ ոսպ

60 գրամ

 

2)

կարագ

50 գրամ

 

5.

Աղցան

250-300 կկալ

1)

գազար

50 գրամ

 

2)

թթվասեր

50 գրամ

 

3)

ձեթ

7 գրամ

 

6.

Մրգային եփուկ

100 կկալ

1)

միրգ

50 գրամ

 

2)

շաքարավազ

30 գրամ

 

3)

ջուր

200 մլ

 

 Ընդամենը

1600-1750 կկալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.10.2018, N 1189-Ն 10.11.2018, N 294-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան