Գլխավոր տեղեկություն
Համար
200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2013 թվականի 200-Ա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 12

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 7-ի N 200-Ա որոշման

 

2013  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

NN
ը/կ

Մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը

Տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվող ոլորտը

Մշակող մարմինը

Տեխնիկական

կանոնակարգը

ՀՀ կառավարություն
ներկայացնելու

ժամկետը

1.

«Հայաստանի Հանրապետությունում խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 22-ի N1551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է այն արտադրանքի վրա, որն ստեղծված է կամ նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների կողմից խաղերում օգտագործելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

2013 թ. հուլիս

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան