Գլխավոր տեղեկություն
Համար
N 45
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 8 հոկտեմբերի 2015 թվականի N 45

 

25. ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ հայ-չեխական «Գրինէկո-կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 8-ի նիստի N 45
արձանագրային որոշման

 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Ամփոփագիր

 

1.1. Ծրագրի նախապատմությունը և հակիրճ նկարագրությունը

 

 Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ:

 Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 26.06.2015թ. N 57-Ա որոշմամբ նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը աղբի վերամշակման գործարանի և ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով:

 

1.2. Ծրագրի հակիրճ բնութագիրը

 

  Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 26.06.2015թ. N 57-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու՝ աղբի վերամշակման գործարանի և ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով:

 

1.3. Ծրագրի ֆինանսական վերլուծությունը

 

հազ.եվրոյին համարժեք դրամ

Ընդհանուր կապիտալ (ծրագրի արժեք)

33000.0

Վարկի գումար

33000.0

Նախատեսվում է վարկի մարումը իրականացնել 7/յոթ/ տարվա ընթացքում կանխատեսվող շահույթի հաշվին:

 

1.4. Վարկային միջոցների ծախսային ուղղվածություն

 

հազ.եվրոյին համարժեք դրամ

Անվանում

Գումար

Աղբի վերամշակման գործարանի հիմնում

21000.0

Ջերմոցային տնտեսության հիմնում

11000.0

Այլ ծախսեր

1000.0

Ընդամենը

33000.0

 

1.5. Կոնտակտային ինֆորմացիա

 

Հասցե

ՀՀ Արմավիրի մարզ գ. Այգեշատ/Արմ./

Հեռախոս

093/966266

 

2. Մարքեթինգային պլան

 

3.

3.1. Ապրանքի ծառայության նկարագրությունը

 

Աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրություն, որը ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, իսկ ավելացած մասը վաճառվելու է պետությանը:

Ջերմոցային տնտեսության արտադրանքի իրացում արտերկրում:

 

3.2. Շուկայի հատվածը (հաճախորդները)

 

Առաջին տարին պոտենցյալ հաճախորդները լինելու են արտերկրի ձեռնարկատերերը:

 

3.3. Պահանջարկի ընդհանուր մեծությունը

 

Էլեկտրաէներգիայի չսահմանափակված վաճառք պետությանը

Գյուղմթերքների մեծ պահանջարկ արտերկրում:

 

3.4. Վաճառքի գինը

 

Արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի ՀԾԽ-ի կողմից հաստատված սակագնով, իսկ ջերմոցային տնտեսության արտադրանքը տվյալ պահին գործող շուկայական արժեքներով:

 

3.5. Մարքեթինգային ռազմավարությունը

 

Լինելու են հեռախոսազանգեր և անհատական հանդիպումներ

Ապահովվելու է որակյալ արտադրանք

Ապրանքային տեսքը լինելու է համաչափ

Լինելու է համապատասխան տեսակավորում

Մշտական կապ է ապահովվելու հաճախորդների հետ

Մշտապես իրականացվելու է համագործակցություն գործընկերների հետ և ապահովվելու է որակյալ սպասարկում

 

3 .Կազմակերպման և կառավարման պլան

 

3.1.Գործունեության իրավական տեսակը

Սահմանափակ Պատասխանատությամբ Ընկերություն/ՍՊԸ/

 

3.2..Բիզնեսի կազմակերպչական կառուցվածքը

 

Ներմուծեք նկարագրությունը_8887

 

Գրանցված աշխատակիցներ -2

Նախատեսվում է ծրագրի 100-120 աշխատատեղ

 

3.3. Նախագործառնական գործունեություն

 

Գործունեության

տեսակը

Պատասխանատու

Ամիսներ

1  

2

3

4

5

6  

7  

8  

12 

18 

28 

36 

Ընկերության գրանցում

                            

Հ/Հ-ի բացում

                         

Վարկային գործընթաց

                         

Ջերմոցի կառուցման աշխատանքն

                         

Գործարանի կառուցում և անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերում

                         

 

3.4.Գրասենյակային սարքավորումներ

 

Հիմնական միջոցներ, որոնք ձեռք կբերվեն գործունեության համար նախատեսված անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար և կծախսվի 30.0հազ. եվրոյին համարժեք դրամ:

 

3.5. Վարչական (ադմինիստրատիվ) ծախսեր

Նախատեսվում է առաջին տարվա համար 50.0հազ. եվրոյին համարժեք դրամ:

Հաջորդ տարիների համար, երբ կսկսվի ընկերության գործունեությունը 200.0հազ. եվրոյին համարժեք դրամ:

 

4.Արտադրական պլան

 

4.1. Արտադրական գործընթացը

 

Ø Հողի նախապատրաստում և պարարտացում

Ø Հողի փորման աշխատանքներ

Ø Հողի հարթեցման աշխատանքներ

Ø Մարգերի և բնիկների պատրաստում

Ø Ջերմոցի ծխեցում

Ø Սածիլների տեղադրում

Ø Ջրում

ØԴեղորայքի տրման աշխատանքներ

Ø Ջերմոցի ծխեցում

Ø Լարերի կապում

Ø Փոշոտման աշխատանքներ

Ø Մոլախոտերի հեռացում

Ø Ավելորդ ճյուղերի հեռացում

Ø Բերքի հավաքում

Ø Աղբի վերամշակման գործարանի ստեղծման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների կատարում

Ø Համապատասխան տեխնոլոգիաների ձեռքբերում

 

 4.2. Տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը

 

Կիրականացվի համապատասխան մասնագիտական խմբի, ինչպես նաև արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում համապատասխան տեխնոլոգիաներ արտադրող կազմակերպությունների կողմից:

 

 4.3. Հումքի պահանջ (աղբի)

 

Հումքի (աղբի) պահանջը ըստ ներկայացվող քանակի և կնքված համապատասխան պայմանագրերի:

 

5. Ֆինանսական պլան

հազ. եվրո

Հոդվածներ

Վարկային միջեցներ

Ընդամենը

Հիմնական միջոցներ

Շենք, շինություններ

21000.0

21000.0

1000000քմ ջերմոցի կառուցման

ծախս

11000.0

11000.0

Այլ ծախս

1000.0

1000.0

Ընդամենը

32000.0

32000.0

 

6. Վարկի մարման գրաֆիկ

 

Կիրականացվի տարեկան տոկոսադրույքին համապատասխան՝ ըստ կնքվող պայմանագրերով սահմանված ժամանակացույցի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան