ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2012 թվականի N 840-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի հերթական նիստը 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացնելու հետ կապված մասնակից պատվիրակությունների (20 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 2938750 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
(1-ին կետը փոփ. 14.09.12 N 885-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` նիստի կազմակերպումն ապահովող միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառման («Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում») իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 31 Երևան |