Գլխավոր տեղեկություն
Համար
N 44
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին՝ համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1.Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների վրա, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցություն:

2.Համաշխարհային համագործակցության գնահատմամբ աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է, մարդկությանը վտանգող գործոններից մեկը` միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտները:

3.Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը մինչ այսօր բարձր չէ:

 4.Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

5.Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության աշխարհի բնակչության 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինի գործածել է թմրամիջոց /4.5-6.7 տոկոսը, 15-64 տարեկան/:

6.Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2015թ. ընթացքում ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

7.Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը:

8.Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

9.Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

 

II.ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10.Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգման համակարգի ներդրումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացումը և ամրապնդումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2016 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

1) Կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին: Այս նպատակով անհրաժեշտ է` իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961թ., 1971թ., և 1988թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.

3) զարգացնել զիվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.

4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.

5) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում ԱՊՀ, ՀԱՊԿ և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

6) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

7) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

 1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

 2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

 3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը,

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը,

3) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

հ/հ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունք

Կատարող մարմինը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

I. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին

1

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան

Օրենսդրական դաշտի բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

2

2015 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարին վերաբերող դիտակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում /հայերեն, ռուսերեն, անգլերեն/

Հնարավորություն կտա ներկայացնել հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, իրականցվող միջոցառումները միջազգային հանդիպումներում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

3

Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկումն արգելվող և հսկվող նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը դրանց չափերը սահմանող ցանկերում

Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

II. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում

4

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

5

5.1 ՀՀ սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում
5.2 ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության և ՀՀ ֆինանսների նախարարության կինոլոգիական կենտրոնների նյութատեխնիկական բազայի ընդլայնում և հզորացում

ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

6

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելը

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)

2016 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

7

Զինծառայողների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածաման կանխարգելում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2016 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

8

8.1 Զինվորականների շրջանում թմրամիջոցների հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի բացահայտման աշխատանքներում իրավապահ մարմինների համագործակցություն
8.2 Զորակոչերի ժամանակ համապատասխան բժիշկ-մասնագետների ներգրավում բժշկական հանձնաժողովներում

Զիված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս քաղաքացիների մոտ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածման փաստերի հայտնաբերում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

III. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում

9

9.1 լրատվամիջոցների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի, տեսահոլովակների պարբերաբար պատրաստում և ցուցադրում
9.2 Թմրամոլության կանխարգելման նպատակով քարոզչական աշխատանքների կազմակերպում և անհրաժեշտ տեղեկատվության տարածում

Թմրամոլության և դրա հասցված վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ԶԼՄ-ներ (համաձայնությամբ)

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

IY. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում

10

ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերին ներգրավում

Համապատասխան աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

11

11.1 Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում
11.2 Փորձագիտական և աշխատանքային խմբերում ակտիվ մասնակցություն

Օտարկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, առաջավոր փորձի փոխանակում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

12

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության ՔԿՀ, ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում

Իրավասու ստորաբաժանումների առկա տեխնիկական միջոցների բարելավում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

Y. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ

13

13.1 Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում
13.2 Նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց, որոնք գտնվում են դադարի /ռեմիսիայի/ շրջանում կամ հաջողությամբ ավարտել են բուժման կուրսը, պետական զբաղվածության կարգավորման ծրագրերում ընդգրկելը

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

14

Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում

Սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

15

Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում

Կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)

2016 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

YI. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ

16

Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության ցուցաբերում` «Առողջ ապրելակերպ» ծրագրում, «Վնասակար սովորություններ» բաժնում բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման նյութերի ներառում

Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)

2016 թվականի ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

17

17.1 Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում
17.2 Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով

Բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանը իրազեկում, բնակչության լայն խավերին սպորտի պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական պատրաստականության և սպորտի դերի բարձրացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ)մարզական հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ)

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

18

Ըստ բնակության վայրերի պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում

Համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

(Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ)

2016 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ