ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1281-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄ) ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական տուրքի գանձում) գետնանշման ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄ) ԳԵՏՆԱՆՇՄԱՆ
1. Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:
2. Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով:
3. Ելնելով ավտոկայանատեղի տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` կարմիր ներկանյութով, այդ թվում՝ կարմիր գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |