Գլխավոր տեղեկություն
Համար
N 1181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2012-01.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1181-Ն

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները՝

1) մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը և գրելաձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) մեծությունների միավորների կիրառման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կիրառման թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ՝ համաձայն N 4 հավելվածի։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի N 277 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1938-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԵԼԱՁԵՎԸ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Աղյուսակ N 1

 

Մեծությունը

Միավորը

անվանումը

չափայնությունը

անվանումը

նշագիրը

սահմանումը

միջազգային

հայերեն

1

2

3

4

5

6

Երկարություն

L

մետր

m

մ

Մետրը վակուումում լույսի անցած ճանապարհի երկարությունն է 1/299 792 458 վ ժամանակահատվածում:

Զանգված

M

կիլոգրամ

kg

կգ

Կիլոգրամը հավասար է կիլոգրամի միջազգային նախատիպի զանգվածին:

Ժամանակ

T

վայրկյան

s

վ

Վայրկյանը հավասար է ցեզիում-133 ատոմի հիմնական վիճակի 2 գերնուրբ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման
9 192 631 770 պարբերության տևողությանը:

Էլեկտրական հոսանք
(էլեկտրական հոսանքի ուժ)

I

ամպեր

A

Ա

Ամպերն էլեկտրական հաստատուն հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող իրար զուգահեռ, անվերջ երկար և անվերջ փոքր շրջանաձև լայնական կտրվածքի
2 հաղորդիչներով, առաջ է բերում 2 . 10-7  Ն փոխազդեցության ուժ` նրանցից յուրաքանչյուրի 1 մ երկարության հատվածի վրա:

Ջերմադինամիկական ջերմաստիճան

Ø

կելվին

K

Կ

Կելվինը հավասար է ջրի եռակի կետի ջերմադինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին:

Նյութի քանակ

N

մոլ

mօl

մոլ

Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան կառուցվածքային տարր, որքան ատոմ է պարունակում 0,012 կգ զանգվածով ածխածին-12-ը (6,022 1023  ատոմ):

Լույսի ուժ

J

կանդելա

cd

կդ

Կանդելան աղբյուրի տրված ուղղությամբ լույսի ուժն է, որն արձակում է 5,40 . 1012 Հց հաճախականությամբ միագույն ճառագայթում, որի լույսի էներգիական ուժը տվյալ ուղղությամբ կազմում է 1/683 Վտ/սռ:

 

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՇԱԳՐՈՒՄԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՇԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

 

Աղյուսակ N 2

 

Մեծությունը

Միավորը

անվանումը

չափայնությունը

անվանումը

նշագիրը

միջազգային

հայերեն

Մակերես

L2 

քառակուսի մետր

m2 

մ2

Ծավալ,
տարողություն

L3 

խորանարդ մետր

m3 

մ3

Արագություն

LT-1 

մետր վայրկյանում

m/s

մ/վ

Ալիքային թիվ

L-1 

մետր` մինուս մեկ աստիճան

m-1 

մ-1 

Արագացում

LT-2 

մետր՝ բաժանած վայրկյան քառակուսի

m/s2 

մ/վ2

Խտություն

L-3  M

կիլոգրամ՝ բաժանած մետր խորանարդ

kg/m3 

կգ/մ3

Տեսակարար ծավալ

L3  M-1 

մետր խորանարդ՝ բաժանած կիլոգրամ

m3  /kg

մ3  /կգ

Էլեկտրական հոսանքի խտություն

L-2 I

ամպեր՝ բաժանած մետր քառակուսի

A/m2 

Ա/մ2

Մագնիսական դաշտի լարվածություն

L-1  I

ամպեր՝ բաժանած մետր

A/m

Ա/մ

Մոլային խտություն

L-3  N

մոլ՝ բաժանած մետր խորանարդ

mօl/m3 

մոլ/մ3

Պայծառություն

L-2  J

կանդելա՝ բաժանած մետր քառակուսի

cd/m2 

կդ/մ2

 

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Աղյուսակ N 3

 

Մեծությունը

Միավորը

անվանումը

չափայնությունը

անվանումը

նշագիրը

արտահայտությունը` հիմնական և ածանցյալ միավորներով

միջազգային

հայերեն

1

2

3

4

5

6

Հարթ անկյուն

1

ռադիան

rad

ռադ

m.m-1  =1

Մարմնային անկյուն

1

ստեռադիան

sr

սռ

m2  . m-2  =1

Հաճախականություն

T-1 

հերց

Hz

Հց

s-1 

Ուժ

LMT-2 

նյուտոն

N

Ն

m kg s-2 

Ճնշում

L-1  MT-2 

պասկալ

Pa

Պա

m-1  kg s-2 

Էներգիա, աշխատանք, ջերմաքանակ

L2  MT-2 

ջոուլ

J

Ջ

m2  kg s-2 

Հզորություն

L2  MT-3 

վատտ

W

Վտ

m2  kg s-3 

Էլեկտրական լիցք, էլեկտրականության քանակ

TI

կուլոն

C

Կլ

sA

Էլեկտրական լարում, էլեկտրական պոտենցիալ, էլեկտրական պոտենցիալների տարբերություն, էլեկտրաշարժ ուժ

L2  MT-3  I-1 

վոլտ

V

Վ

m2  kg s-3  A-1

Էլեկտրաունակություն

L-2  M-1  T4  I2 

ֆարադ

F

Ֆ

m-2  kg-1  s4  A2

Էլեկտրական դիմադրություն

L2  MT-3  I-2 

օհմ

Ω

Օմ

m2  kg s-3  A-2

Էլեկտրահաղորդականություն

L-2  M-1  T3  I2 

սիմենս

S

Սմ

m-2  kg-1  s-3  A2

Մագնիսական ինդուկցիայի հոսք, մագնիսական հոսք

L2  MT-2  I-1 

վեբեր

Wb

Վբ

m2   kg s-2   A-1 

Մագնիսական հոսքի խտություն, մագնիսական ինդուկցիա

MT-2  I-1

տեսլա

T

Տլ

kg s-2  A-1

Ինդուկտիվություն, փոխինդուկտիվություն

L2  MT-2  I-2 

հենրի

H

Հն

m2 kg s-2  A-2

Ցելսիուսի ջերմաստիճան

Θ

Ցելսիուսի ջերմաստիճան

օC

օC

K

Լուսային հոսք

J

լյումեն

lm

լմ

cd sr

Լուսավորվածություն

L-2  J

լյուքս

lx

լք

m-2  cd sr

Ռադիոակտիվ նյութի ակտիվություն

T-1 

բեքերել

Bq

Բք

s-1 

Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ (դոզա), կերմա

L2  T-2 

գրեյ

Gy

Գր

m2   s-2 

Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ

L2  T-2 

զիվերտ

Sv

Զվ

m2  s-2 

Կատալիզատորի ակտիվություն

NT-1 

կատալ

kat

կատ

mօl . s-1 

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Աղյուսակ N 4

 

Մեծությունը անվանումը

Միավորը

անվանումը

նշագիրը

արժեքը

միջազգային

հայերեն

1

2

3

4

5

1. Հարաբերական մեծություն (մեծության չափազուրկ հարաբերություն որպես ելակետային ընդունված համանուն մեծությանը)` ՕԳԳ, հարաբերական երկարացում, հարաբերական խտություն, դեֆորմացիա,

հարաբերական դիէլեկտրական և մագնիսական թափանցելիություն, բաղադրիչի զանգվածային բաժնեչափ, մոլային բաժնեչափ և այլն)

միավոր

1

1

1

տոկոս

%

%

10-2

պրոմիլե

10-3

միլիոներորդ մաս

ppm

մլն-1

10-6 

2. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնային ճնշման մակարդակ, ուժեղացում, թուլացում և այլն

բել

B

Բ

1B=1 lg(P2 /P1 ),

երբ P2  = 10 P1 ,

1B=2 lg (F1 /F2 ),

երբ F2  = 10 F1,

որտեղ` P1 -ը, P2 -ը համանուն էներգիական մեծություններ են (հզորություն, էներգիա, էներգիայի խտություն և այլն) F1 -ը, F2 -ը համանուն «ուժային» մեծություններ են (լարում, հոսանքի ուժ, դաշտի լարվածություն և այլն)

դեցիբել

dB

դԲ

0,1 B

3. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնի բարձրության մակարդակ

ֆոն

pհօո

ֆոն

1 pհօո-ը ձայնի ուժգնության այն մակարդակն է, որի համար ձայնային ճնշման մակարդակն իրեն հավասար ուժգնության 1000 Hz հաճախականությամբ ձայնի համար հավասար է 1 dB:

4. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), հաճախական տիրույթ

օկտավա

օկտ

1 օկտավը հավասար է

lօg2  (f2  /f1 ),

երբ f2  /f1  = 2

դեկադ

դեկ

1 դեկադը հավասար է lg(f2 /f1 ), երբ f2 /f1 =10, որտեղ f1 -ը և f2 -ը հաճախականություններն են:

5. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), բնական լոգարիթմ

նեպեր

Np

Նպ

1 Np = 0, 8686…B=8, 680 …dB

 

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐԸ

 

Աղյուսակ N 5

 

Տասնապատիկ բազմապատկիչը

Նախածանցը

Նախածանցների նշագրերը

միջազգային

հայերեն

1

2

3

4

1024  

իոտա

Y

Ի

1021

զետա

Z

Զ

1018

էքսա

E

Է

1015

պետա

P

Պ

1012 

տերա

T

Տ

109 

գիգա

G

Գ

106 

մեգա

M

Մ

103

կիլո

k

կ

102

հեկտա

հ

հ

101 

դեկա

da

դե

10-1

դեցի

d

դ

10-2 

սանտի

c

ս

10-3 

միլի

m

մ

10-6 

միկրո

μ

մկ

10-9 

նանո

ո

ն

10-12

պիկո

p

պ

10-15

ֆեմտո

f

ֆ

10-18

ատտո

a

ա

10-21

զեպտո

z

զ

10-24

իոկտո

y

ի

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Ջերմաստիճանի չափման սանդղակներ

 

ա) Ցելսիուսի սանդղակ

10  C-ն ջրի եռման կետի (1000 C) և սառույցի հալման կետի (00 C) ջերմաստիճանների տարբերության 1/100 մասն է.

բ) Կելվինի սանդղակ

Ջերմադինամիկական ջերմաստիճանի չափման միավորը` 1 Կելվինը (1 Կ), սահմանում է հարաբերությունների սանդղակ, որն ունի ֆիզիկապես որոշված զերո: Կելվինի սանդղակի գործնական կիրառման համար օգտագործվում է միջազգային գործնական ջերմաստիճանային սանդղակը` ՄՋՍ-90, որը ճշտվել է 1989 թվականին` Չափի և կշռի միջազգային կոմիտեի որոշմամբ (ՉԿՄԿ).

գ) Ֆարենհայտի սանդղակ

10 F-ն ջրի եռման կետի (2120 F) և սառույցի հալման կետի (320 F) ջերմաստիճանների տարբերության 1/180 մասն է:

Սառույցի և անուշադրի խառնուրդի ջերմաստիճանը` 00 F, մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը` 960 F: 10 F=5/9.10 C:

Ցելսիուսի սանդղակից Կելվինի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

T=t+273,15,

 

որտեղ`

T-ն ջերմաստիճանն է` ըստ Կելվինի սանդղակի,

t-ն ջերմաստիճանն է՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

Ֆարենհայտի սանդղակից Ցելսիուսի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

t=5/9 . (tF -32),

որտեղ`

tF -ը ջերմաստիճանն է` ըստ Ֆարենհայտի սանդղակի,

t-ն ջերմաստիճանն է` ըստ Ցելսիուսի սանդղակի:

 

2. Կարծրության չափման սանդղակներ

 

Նյութերի (մետաղների, պլաստմասսայե իրերի, հանքանյութերի (ապարների), ռետինի և այլնի) կարծրությունը բնութագրվում է կարծրության թվով:

ա) Բրինելի սանդղակ

Սև և գունավոր մետաղների կարծրության չափման սանդղակն է: Կարծրության թիվը` HB, ըստ Բրինելի որոշվում է որոշակի P ուժի և այդ ուժի ազդեցության տակ որոշակի D տրամագծով պողպատե գնդիկով (ծայրակալ ինդենթոր) փորձարկվող նմուշի վրա թողած գնդաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ, հետևյալ բանաձևով`

 

  _______

HB=2P/[πD(D-√

D2 -d2 )]

 

որտեղ`

HB-ն` կարծրության թիվն է,

D-ն՝ պողպատե գնդիկի տրամագիծը, մմ,

P-ն՝ փորձարկվող նմուշի վրա ազդող ուժը, Ն,

d-ն՝ նմուշի մակերեսի վրա գնդիկի արտատիպի տրամագիծը, մմ.

բ) Ռոքվելի սանդղակներ

Ռոքվելի սանդղակները (11 սանդղակ) կիրառվում են մետաղների, պլաստմասսաների կարծրության (HR թիվ) որոշման համար:

Կարծրության՝ HR թիվը, ըստ Ռոքվելի սանդղակների, որոշվում է ստանդարտ ինդենթորով P0 նախնական և P հիմնական բեռնվածքների ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի հ0 և հ խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:

Մետաղների կարծրության` HR թվի չափումը, ըստ Ռոքվելի A(P0 =98,07Ն; P=588,4Ն), B(P0 =98,07Ն; P=980,7Ն), C(P0 =98,07Ն; P=1471Ն) սանդղակների, կատարվում է ստանդարտացված պայմաններում փորձանմուշի մակերևույթի վրա ստանդարտ ինդենթորով (ծայրակալ), երկու հաջորդաբար կիրառվող բեռնվածքների (P0  և P) ներճնշման ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի հ և հ0  խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:

 Որպես ինդենթոր կիրառվում է 1,588 մմ տրամագծով պողպատե կոփված գնդիկ (B սանդղակ), կամ 1200  գագաթով ալմաստե կոն (A և C սանդղակներ):

 Օրինակ` կարծրության թիվն ըստ Ռոքվելի որոշվում է հետևյալ բանաձևով`

 

HR(B սանդղակ) =130 - (հ - հ0 )/c:                     HR(A և C սանդղակներ) =100 - (հ - հ0 )/c,

որտեղ` fc-ն հաստատուն է և հավասար է 0,002 մմ-ի:

Պլաստմասսայի կարծրությունը որոշվում է P(P0 =98,07Ն; P=588,4Ն; 12,7+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), L(P0 =98,07Ն; P=588,4Ն; 6,35+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), E(P0 =98,07Ն; P=980,7Ն; 3,175+0,015մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), M (P0 =98,07Ն; P=980,7Ն; 6,35մմ+0,015 տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով) սանդղակներով.

 գ) Վիքերսի սանդղակ

Մետաղների կարծրության չափումը, ըստ Վիքերսի սանդղակի, կայանում է փորձանմուշի մակերևույթի վրա կանոնավոր քառանիստ ալմաստե բուրգի միջոցով (որի 2 հանդիպակաց նիստերի միջև կազմած անկյունը կազմում է 1360 ) ներճնշման մեջ:

Կարծրության` HV թիվը, ըստ Վիքերսի սանդղակի, որոշվում է որոշակի ժամանակահատվածում կիրառված ներճնշման P-(9,807-980,7Ն) բեռնվածքի և բուրգաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ:

Կարծրության թվի հաշվարկման բանաձևն է`

HV=0,189P/d2,

որտեղ` d-ն դրոշմահետքի հիմքի երկու անկյունագծերի միջինն է, մմ.

դ) Մոոսի սանդղակ

Հանքաբանության մեջ ապարների հարաբերական կարծրությունը գնահատվում է Մոոսի 10 բալային սանդղակով խազման մեթոդով, որը հիմնված է այն բանի վրա, թե սանդղակի ապարներից որոնք են հետազոտվող նմուշի վրա թողնում խազ: Մոոսի սանդղակը հիմնվում է հետևյալ ապարների վրա`

 

Ապար

Կարծրության թիվը

Տալկ

1

Գիպս

2

Կալցիտ (կրաքարային սպաթ)

3

Ֆլյուորիտ (ֆտորասպաթ)

4

Ապատիտ

5

Օրթոկլազ (կալիումային դաշտային սպաթ)

6

Քվարց

7

Տոպազ

8

Կորունդ

9

Ալմաստ

10

 

3. Երկրաշարժերի սանդղակներ

 

Երկրաշարժերի ուժգնությունը չափվում է սեյսմիկ 12 բալային սանդղակով, որը հիմնված է դիտարկվող ավերածությունների և այլ հատկանիշների վրա:

 

Բալը

Երկրաշարժի անվանումը

Համառոտ բնութագիրը

1

2

3

1

Աննշմարելի

Հայտնաբերվում է միայն սեյսմաչափիչ գործիքներով:

2

Խիստ թույլ

Զգացվում է բացառիկ դեպքերում, հատկապես շենքերի վերին հարկերում, լիակատար հանգիստ վիճակում գտնվող մարդկանց կողմից:

3

Թույլ

Զգացվում է բնակչության փոքրամասնության կողմից՝ անցնող մարդատար մեքենայի առաջացրած թեթև ցնցման ձևով:

4

Չափավոր

Շենքից դուրս զգացվում է քչերի կողմից: Շենքի ներսում զգացվում և դիտվում է մարդկանց մեծամասնության կողմից՝ հատակների ճռռոցի, կահույքի թրթռոցի, սպասքի, ամանեղենի և պատուհանների ապակիների զնգզնգոցի ձևով: Նման է խորդուբորդ փողոցով անցնող բեռնատար մեքենայի առաջացրած ցնցմանը:

5

Բավական ուժեղ

Շենքի թեթևակի ցնցում, կահույքի և կախովի առարկաների ճոճում: Բարակ ճեղքեր` ծեփածածկում, ճաքեր` պատուհանների ապակիների վրա: Քնած մարդկանցից շատերն արթնանում են:

6

Ուժեղ

Զգում են բոլորը: Պատերից ընկնում են կախված նկարները: Թափվում են ծեփի կտորներ, և թեթև վնասվում են շենքերը:

7

Խիստ ուժեղ

Վատ կառուցված, խարխուլ և հնակառույց տներն զգալի վնասվում են: Քարե, բետոնե և երկաթբետոնե սովորական շենքերի կրող տարրերում առաջանում են ոչ մեծ ճեղքեր: Չեն վնասվում սեյսմակայուն շենքերը և որակով կառուցված փայտաշեն տները: Գետերում և լճերում դիտվում են ջրի պղտորում և տատանումներ:

8

Քայքայիչ

Փլվում են քարե ամուր ցանկապատերը և գործարանային որոշ ծխնելույզներ: Ժամանակակից կառուցման (սեյսմակայուն) շենքերում առաջանում են զգալի ճեղքեր և չափավոր քայքայումներ: Սովորական շենքերում դիտվում են լուրջ քայքայվածություններ և մասնակի փլուզումներ: Զառիթափ լանջերում և գետնի վրա առաջանում են ճեղքեր: Հուշարձանները տեղաշարժվում կամ տապալվում են:

9

Ավերիչ

Սեյսմակայուն շենքերում առաջանում են զգալի վնասվածքներ: Սովորական շենքերում քայքայվածությունը հասնում է մեծ չափերի, դիտվում են մասնակի կամ լրիվ փլուզումներ:

10

Կործանարար

Լավ կառուցված փայտե տները և կամուրջները քայքայվում են: Տեղի է ունենում գետնի ձևախախտում: Խզվում են ինժեներական (ճարտարագիտական) մայրագծերը: Քայքայվում են շենքերն ու հիմքերը, շենքերի մեծ մասը փլուզվում է: Գետնի վրա առաջանում են ճեղքեր, թեք լանջերին՝ սողանքներ և փլուզումներ: Վնասվում են ամբարտակներն ու ջրաթմբերը, ծռվում են երկաթգծերը, դիտվում է գետերի և լճերի ջրերի արտացայտում:

11

Աղետալի

Գրեթե բոլոր տները փլվում են, կամուրջների հենարանները խախտվում են: Ամբարտակներն ու ջրաթմբերը փլվում են: Գետնի վրա առաջանում են լայն ճեղքեր՝ հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերով, թեք լանջերին՝ մեծածավալ սողանքներ և փլուզումներ:

12

Խիստ աղետալի

Բոլոր շենքերն ու շինությունները լիակատար փլուզվում են: Գետնի մակերևույթը խիստ փոխվում է, և առաջանում են ալիքներ, հսկայական չափերի են հասնում սողանքներն ու փլուզումները: Գետերը փոխում են հոսանքի ուղղությունը, առաջանում են ջրվեժներ և լճեր:

 

4. Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակներ (մագնիտուդ)

 

Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակը հիմնված է առաձգական ալիքների օջախից ճառագայթող էներգիայի որոշման վրա՝ ըստ սեյսմիկ կայանների դիտարկումների: Մագնիտուդը համեմատական է էներգիայի լոգարիթմին: Երկրաշարժի ինտենսիվության և բալայնության հարաբերակցությունը սահմանելու համար անհրաժեշտ է իմանալ օջախի խորությունը:

 

5. Քամու ուժի սանդղակ

 

Քամու արագությունը գնահատվում է 17-բալային համեմատական սանդղակով, որն ընդունվել է միջազգային պայմանագրով (1946 թ.) և ներառում է Բոֆորտի 12-բալային սանդղակը` ավելացրած մրրիկի ուժգնության ևս 5 աստիճան:

 

Բալերը՝ ըստ Բոֆորտի

Արագությունը, մ/վրկ

Քամու բնութագիրը

Քամու ազդեցության նկարագիրը

1

2

3

4

0

0 - 0.2

անդորրություն

Քամու բացարձակ բացակայություն: Ծուխը ծխնելույզից բարձրանում է ուղղաձիգ:

1

0.3 - 1.5

խաղաղ

Ծուխը ծխնելույզից բարձրանում է ոչ այնքան ուղղաձիգ:

2

1.6 - 3.3

թեթև

Օդի շարժումն զգացվում է դեմքով, տերևները շարժվում են:

3

3.4 - 5.4

թույլ

Տատանվում են տերևներն ու մանր ոստերը, թեթև դրոշները:

4

5.5 - 7.9

մեղմ

Տատանվում են ծառերի բարակ ճյուղերը: Քամին բարձրացնում է ծուխն ու թղթի կտորները:

5

8.0 - 10.7

հով

Տատանվում են մեծ ոստերը: Ջրի վրա հայտնվում են ալիքներ:

6

10.8 - 13.8

ուժեղ

Տատանվում են ծառերի մեծ ճյուղերը:

7

13.9 - 17.1

ավելի ուժեղ

Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ:

8

17.2 - 20.7

շատ ուժեղ

Կոտրվում են ծառերի ճյուղերը: Դժվար է քայլել քամուն հակառակ:

9

20.8 - 24.4

փոթորիկ

Փոքր ավերածություններ: Տեղից պոկվում են ծխնելույզներն ու կղմինդրը:

10

24.5 - 28.4

ուժեղ փոթորիկ

Զգալի ավերածություններ: Ծառերն արմատախիլ են արվում:

11

28.5 - 32.6

սաստիկ փոթորիկ

Լինում են մեծ ավերածություններ:

12

32.7 - 36.9

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

13

37.0 - 41.4

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

14

41.5 - 46.1

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

15

46.2 - 51.1

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

16

51.2 - 55.8

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

17

55.9 և ավելի

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Առևտրում, դասագրքերում, ինչպես նաև պաշտոնական հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի միավորներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ կիրառման թույլատրված միավորներով, ինչպես նաև դրանցից կազմվող ածանցյալ միավորներով, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ թույլատրված բազմապատկիչների ու նախածանցների օգտագործմամբ:

2. Չափման միջոցների ստուգաչափման մեթոդիկաներում պետք է նախատեսել ստուգաչափում՝ աստիճանավորված սույն որոշմամբ թույլատրված միավորներով:

3. Արտադրանքի տարբեր տեսակներին վերաբերող նորմատիվային, կառուցաբանական (կոնստրուկտորական), տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերում կիրառվում են միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Անկախ այն հանգամանքից, թե չափման միջոցին վերաբերող փաստաթղթերում ինչ նշագրեր են օգտագործված, չափման միջոցների թվատախտակի, սանդղակների և վահանակների վրա կիրառվում են միավորների միջազգային նշագրերը:

4. Թույլատրվում է պաշտոնական հրատարակություններում կիրառել միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Միևնույն պաշտոնական հրատարակության մեջ (բացառությամբ մեծությունների միավորներին վերաբերող հրատարակությունների) չի թույլատրվում 2 տեսակի նշագրերի միաժամանակյա կիրառում:

Արտահանման ենթակա արտադրանքի, այդ թվում` չափման միջոցի բնութագրերն ու պարամետրերը կարող են արտահայտվել պատվիրատուի կողմից սահմանված մեծությունների միավորներով:

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱԳՐԵՐԸ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:

2. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային նշագրերը կամ հատուկ նշաններ (…0 , …, , …,,), ընդ որում, սահմանվում է տառային նշագրերի 2 տեսակ` միջազգային (լատինական կամ հունական տառերով) և հայերեն (հայկական այբուբենի տառերով):

3. Մեծությունների միավորների տառային նշագրերը տպագրվում են ուղիղ տառատեսակով: Միավորների նշագրերում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:

4. Մեծությունների միավորների նշագրերը գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա (առանց տողադարձի): Թվային արժեքը, որը թեք գծով կոտորակ է և գրված է միավորի նշագրից առաջ, պետք է գրել փակագծի մեջ: Արժեքի վերջին թվանշանի և միավորի նշագրերի միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար`

 

ճիշտ է

սխալ է

100 kW; 100 կՎտ

100 kW; 100 կՎտ

80 %

80%

200 C

200 C

(1/60) s-1

1/60/ s-1 

 

Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված նշագրերը, որոնց առջև բացատ չի թողնվում`

 

ճիշտ է

սխալ է

200

200

 

5. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի նշագիրը գրվում է բոլոր թվանշաններից հետո`

 

ճիշտ է

սխալ է

423,06 m; 423,06 մ

423m 0,6; 423 մ, 06

5,7580  կամ 50 45,48 կամ 50 4528,8''

50 ,758 կամ 50 45,48 կամ 50 4528,8

 

6. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս` սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի նշագիրը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև և թվային արժեքից հետո և սահմանային շեղումից հետո`

 

ճիշտ է

սխալ է

(100,0+0,1) kg; (100,0+0,1) կգ

100,0+0,1kg; 100,0+0,1կգ

50 g+1 g; 50 գ+1 գ

50+1 g; 50+1 գ

 

Եթե շարադրանքում նշվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի նշագիրը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի նշագիրը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):

7. Բանաձևերում մեծությունների միավորների նշանակումները բացատրելիս` թույլատրվում է կիրառել միավորների նշագրերը: Միավորների նշագրերի տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև կախվածությունը, չի թույլատրվում`

 

ճիշտ է

սխալ է

v=3,6 s/t ,

v=3,6 s/t կմ/ժ,

որտեղ`
v-ն արագությունն է, կմ/ժ

s-ը ճանապարհն է, մ

t-ն՝ ժամանակը, վ

որտեղ`

s-ը՝ ճանապարհն է, մ

t-ն՝ ժամանակը, վ

 

 

8. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանել բացակներով, եթե դա չի հանգեցնում թյուրիմացության`

 

ճիշտ է

սխալ է

N . m; Ն.մ

Nm, Նմ

. m2 ; Ա.մ2

Am2 , Ամ2

Pa . s; Պա.վ

Pas, Պավ

 

9. Միավորների տառային նշագրերի հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով` աստիճան բարձրացված (դրական կամ բացասական)`

 

ճիշտ է

սխալ է

W . m-2  . K-1  ; Վտ . մ-2  . Կ-1 

W/m2 /K ; Վտ/մ2 /Կ

 W ;  
    ՎՏ

 

 W ;     ՎՏ


m2 .K
      մ2 .Կ

 

 m2         մ2

   

      _____    _____

   

K            Կ

 

10. Թեք գիծը որպես բաժանման նշան օգտագործելու դեպքում միավորների նշագրերը համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների նշագրերի արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ.

 

ճիշտ է

սխալ է

m/s ; մ/վ

m/s ; մ/վ

W/(m. K) ; Վտ/(մ . Կ)

W/m . K ; Վտ/մ . Կ

 

11. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է 2 կամ ավելի միավորներից, չի թույլատրվում տառային նշագրերն ու միավորների անվանումները համակցել, այսինքն` գրել միավորներից մեկի նշագիրը, իսկ մյուսի անվանումը`

 

ճիշտ է

սխալ է

80 կմ/ժ

80 կմ/ժամ

80 կիլոմետր ժամում

80կմ ժամ

 

12. Թույլատրվում է կիրառել հատուկ նշանների`…0, …,,  …,,  , % և ‰ համակցումը միավորների նշագրերի հետ, օրինակ` …0/s:

13. Ժամանակի (րոպե, ժամ, օր), հարթ անկյան (աստիճան, րոպե, վայրկյան), զանգվածի (ատոմային) միավորների անվանումն ու նշագրերը չեն թույլատրվում օգտագործել նախածանցով:

14. Նախածանցը կամ դրա նշագիրը գրվում է միավորի անվանման կամ նշագրի հետ միասին, օրինակ`

 

ճիշտ է

սխալ է

կիլոպասկալ-վայրկյան/մետր

Պասկալ-կիլովայրկյան/մետր

kPa. s/m ; կՊա . վ/մ

Pa.k. s/m; Պա.կ.վ/մ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

 

Մեծության
անվանումը

Արտահամակարգային միավորը

Անվա-
նումը

նշագիրը

արտահայտությունը միավորների միջազգային համակարգի միավորներով

կիրառման ոլորտը

Միջազ-
գային

հայերեն

1

2

3

4

5

6

Զանգված

տոննա

t

տ

1 x 103  kg

բոլոր
ոլորտներում

զանգվածի ատոմային միավոր

ս

զ.ա.մ.

1,6605402 x
x 10-27 kg
(մոտավոր)

ատոմային ֆիզիկա, քիմիա, բնագիտություն

ֆունտ

f

ֆ

0,453592 kg (մոտավոր)

առևտրի ոլորտ

կարատ

-

կար

2 x 10-4  kg (ճշգրիտ)

թանկարժեք քարերի ոլորտ

գրամ

g

գ

10-3  kg

բոլոր ոլորտներում

ցենտներ

q

ց

100 kg

Ժամանակ

րոպե

min

րոպե

60 s

բոլոր ոլորտներում

ժամ

h

ժ

3600 s

օր

d

օր

86400 s

Հարթ անկյուն

աստիճան

. . . օ 

. . .օ 

(π/180)rad=
1,745329…x
x10-2  rad

բոլոր ոլորտներում

րոպե

. . .

. . .

(π/10800)rad=
2,908882…x
x10-4 rad

վայրկյան

. . .''

. . .»

(π/648000)rad=
4,848137…x
x10-6  rad

գրադ
(գոն)

gon

գրադ

(π/200)rad=
1,57080…x
x10-2  rad

երկրաբաշխություն

Ծավալ, տարողություն

լիտր

l

լ

1 x 10-3  m3

բոլոր ոլորտներում

գալոն (անգլ.)
գալոն (ամեր.)

gal
gal

գալ
գալ

4,546 x 10-3  m3 
3,785 x 10-3  m3 

բոլոր
ոլորտներում

բարել

barrel

բարել

1 նավթային
բարելը =
= 0,15899 մ3  =
= 158,99 լ

նավթարդյու-նաբերություն

Երկարություն

աստղագի-
տական միավոր

ua

ա. մ.

1,49598 x 1011  m
(մոտավոր)

աստղագիտություն

լուսային տարի

ly

լուս. տարի

9,4605 x 1015  m (մոտավոր)

պարսեկ

pc

պկ

3,0857 x 1016  m

անգստրեմ

A

անգստրեմ

1 x 10-10 m

ֆիզիկա, քիմիա, բնագիտություն

իքս միավոր

X

իքս-մ

1,00206 x 10-13 m (մոտավոր)

 

միկրոն

 m

մկ

1 x 10-6 m

բոլոր ոլորտներում

դյույմ

 incհ

դյույմ

25.4 x 10-3 m

ծովային մղոն

n mile

ծ.մղ.

1852 m (ճշգրիտ)

ծովային նավագնացություն և օդագնացություն

Երկարություն (ուղղաձիգ)

ֆուտ

ft

ֆուտ

0,3048 m

օդագնացություն

Օպտիկական ուժ

դիօպտրիա

 

դպտր

1 m-1 

օպտիկա

Մակերես

բարն

b

բ

1 x 10-28  m2 

ֆիզիկա

հեկտար

ha

հա

1 x 104 m2

գյուղատնտեսություն, անտառատնտեսություն, շինարարություն

ար

a

ա

100 m2 

Էներգիա

էլեկտրոն-վոլտ

eV

էՎ

1,60218 x 10-19 J
(մոտավոր)

ֆիզիկա

կիլովատտ-ժամ

kW x հ

կվտգժ

3,6 x 106 J

կենցաղ, արդյունաբե-րություն, (էլեկտրաէներգիայի հաշվիչներ)

Լրիվ հզորություն

վոլտ-ամպեր

V x A

Վ x Ա

 

էլեկտրատեխնիկա

Ռեակտիվ հզորություն

վար

var

վար

   

Էլեկտրական լիցք

ամպեր-ժամ

Ագհ

Ագժ

3,6 x 103 C

էլեկտրատեխնիկա

Ջերմաստիճան

ֆարենհայտ

օF

օՖ

օ F=5/9օC

 

Տեղեկատվու-
թյան քանակ

բիթ

bit

բիթ

1

տեղեկատվության հաղորդման և թվային մշակման սարքավորումներում

բայթ

B (byte)

Բ (բայթ)

1 Բայթ= 8 բիթ
1 ԿԲ =1024 Բայթ
1 ՄԲ = 1024 ԿԲ
1 ԳԲ= 1024 ՄԲ

Տեղեկատվու-
թյան հաղորդման արագություն

բոդ

baud

բոդ

1 բոդ = 1 բիթ/վ

 

Գծային խտություն

տեքս

tex

տեքս

1 x 10-6  kg/m
(ճշգրիտ)

մանածագործական արդյունաբերություն

Արագություն

հանգույց

ku

հանգ.

0,514(4) m/s

ծովային և օդային նավագնացություն

Արագացում

գալ

Gal

Գալ

0,01 m/s2 

մեխանիկա

Պտտման հաճախություն

պտույտ
վայրկյանում

r/s

պտ/վ

1s-1 

ֆիզիկա, էլեկտրատեխնիկա

պտույտ րոպեում

r/min

պտ/րոպ

(1/60)s-1  = 0,016(6)s-1 

Ուժ, կշիռ

դին

dyn

դին

1 x 10-5  N

ֆիզիկա

կիլոգրամ-ուժ

kgf

կգուժ

9,80665 x N (ճշգրիտ)

պոնդ

p

-

9,80665 x 10-3 N (ճշգրիտ)

տոննա-ուժ

tf

տուժ

9806,65 N (ճշգրիտ)

Ճնշում

բար

bar

բար

1 x 105  Pa

ֆիզիկայի, օդագնացության և այլ ոլորտներ
ֆիզիկա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ֆիզիկա, ատոմային էներգետիկա, առողջապահություն

կիլոգրամ-ուժ քառակուսի սանտիմետրի վրա

kgf/cm2

կգուժ/սմ2

98066,5 Pa (ճշգրիտ)

կիլոպոնդ քառակուսի սանտիմետրի վրա

kp/cm2 

-

98066,5 Pa (ճշգրիտ)

միլիմետր ջրի սյուն

mm H2 Օ

մմ ջր.ս.

9,80665 Pa (ճշգրիտ)

 

միլիմետր սնդիկի սյուն

mm Hg

մմ սնդ.ս.

133,332 Pa

տորր

Torr

-

133,332 Pa

Աշխատանք, էներգիա

էրգ

erg

էրգ

1 x 10-7 J

Դինամիկական մածուցիկություն

պուազ

P

Պ

0,1Pa x s

Կինեմատի-
կական մածուցիկու-
թյուն

ստոքս

St

Ստ

1 x 10-4  m2 /s

Տեսակարար էլեկտրական դիմադրություն

Օհմ միլիմետր քառակուսի մետրի վրա

Ω mm2 /m

Օմ x մմ2

1 x 10-6 Ωm

Մագնիսական հոսք

մաքսվել

Mx

Մքս

1 x 10-8  Wb

Մագնիսական ինդուկցիա

գաուս

Gs

Գս

1 x 10-4 T

Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն

գիլբերտ

Gb

Գբ

(10/4π) A= =0,795775 A

Մագնիսական դաշտի լարվածություն

էրստեդ

Օe

Էր

(103 /4π)A/m= =79,5775A/m

Ջերմաքանակ, ջերմադինամի-
կական պոտենցիալներ (ներքին էներգիա, էնտալպիա, ազատ էներգիա և այլն), ֆազային փոխակերպման ջերմություն, քիմիական ռեակցիայի
ջերմություն

կալորիա (միջազգային)

cal

կալ

4,1868 J
(ճշգրիտ)

ջերմաքիմիա-
կան կալորիա

calth

կալթք

4,1840 J
(մոտավոր)

       

15 աստիճանանոց կալորիա

cal15

կալ15

4,1855 J
(մոտավոր)

Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ, կերմա

ռադ

rad, rd

ռադ

0,01Gy

Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ

բէռ

rem

բէռ

0,01Sv

Ֆոտոնային ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ (գամմա և ռենտգենյան ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ

ռենտգեն

R

Ռ

2,58 x 10-4 C/kg
(ճշգրիտ)

 

Ռադիոակտիվ նյութի ակտիվություն

կյուրի

Ci

Կի

3,7 x 1010 Bq
(ճշգրիտ)

ֆիզիկա, ատոմային էներգետիկա,
առողջապահություն

Պտույտի անկյուն

պտույտ

r

պտ

2 πռադ=6,28 rad

Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն

ամպեր-գալար

At

ագ

1A

Պայծառություն

նիտ

nt

նտ

1 cd/m2 

 

Թույլատրվում է արտահամակարգային միավորները կիրառել առանց ժամկետի սահմանափակման` մինչև դրանց մասին միջազգային համապատասխան որոշումների ընդունումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան