Գլխավոր տեղեկություն
Համար
N 611-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.07.2012-15.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2012 թվականի N 611-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով բանակցություններին մասնակցելու համար 2012 թվականի հուլիսի 23-25-ը գործուղել պատվիրակություն Աթենք (Հունաստանի Հանրապետություն)՝ համաձայն հավելվածի:

2. Հ. Դավթյանի, Ս. Խանվելյանի, Ն. Հակոբյանի և Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Վ. Մնացականյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Տ. Սամվելյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Դավթյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հուլիսի 13-ի N 611-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-25-Ը ԱԹԵՆՔ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ս. Խանվելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ - վարչության պետի տեղակալ
   
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի վարիչ
   
Վ. Մնացականյան  

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   
Ն. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Հ. Թոռչյան - «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային կառավարիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան