Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.02.18/2(13) Հոդ.10
Ընդունող մարմին
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
31.01.2005
Ստորագրող մարմին
Նորք-Մարաշի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նորք-Մարաշի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2005 թվականի թիվ 12

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2005 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Նորք-Մարաշ համայնքի ղեկավարի առաջարկությունը,

համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել 2005 թ. բյուջետային տարվա ընթացքում Նորք-Մարաշ համայնքի վարչական տարածքում գանձվող տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.

1.1

Տեղական տուրքեր

 

1.1.1.

Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

 

ա)

հիմնական օբյեկտների համար

100000 դրամ

բ)

մինչև 6 քմ ոչ հիմնական օբյեկտների համար

20000 դրամ

գ)

6 քմ ավելի ոչ հիմնական օբյեկտների համար

30000 դրամ

1.1.2.

Համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինություններն ու քաղաքաշինական այլ օբյեկտները ամրացնելու, վերակառուցելու, վերականգնելու, արդիականացնելու և արտաքին տեսքը փոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվության համար

30000 դրամ

1.1.3.

Համայնքի տարածքում շենքեր, շինություններ և քաղաքաշինական այլ օբյեկտներ քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար

5000 դրամ

1.1.4.

Համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին համապատասխան ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, որից՝

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

15000 դրամ
եռամսյակի համար

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

8750 դրամ
եռամսյակի համար

1.1.5.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար՝

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար

220000 դրամ
տարին

բ)

գյուղատնտեսական մթերքների համար

250 դրամ
օրը

գ)

այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար

22500 դրամ
եռամսյակի համար

1.1.6.

Համայնքի տարածքում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝

 

ա)

բաղնիքների, սաունաների համար

200000 դրամ
տարին

բ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

100000 դրամ
տարին

1.1.7.

Համայնքի և քաղաքային կանոններին համապատասխան ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար

1000 դրամ
տարին

1.1.8.

Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար՝

 

ա)

ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

250000 դրամ

տարին

բ)

այլ արտաքին գովազդի համար

60000 դրամ
տարին (ըստ յուր. տեղ)

1.1.9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

200 դրամ

1.2.

Տեղական վճարներ

 

1.2.1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհա-տուցման վճար

50000 դրամ

1.2.2.

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար

10000 դրամ

1.2.3.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար

10000 դրամ յուրաքանչյուր մասնակցից

Թաղապետ` 

Վ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան