Գլխավոր տեղեկություն
Համար
N 1277-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.09.2011-03.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.1049
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1277-Ն

ՀՈՂԵՐՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 419-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների, դրանց՝ ըստ վտանգավորության դասակարգման և հողերի սանիտարական վիճակի ցուցանիշների մասին սանիտարական կանոններն ու նորմերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 14
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշման

   Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀՈՂԵՐՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանվում են բոլոր կատեգորիաների հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը, հողերի աղտոտվածության աստիճանի պարամետրերը և աղտոտվածության աստիճանի ազդեցության հաշվարկն ու գնահատումը, ինչպես նաև սանիտարական վիճակի ցուցանիշների անվանացանկը:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները  տարածվում են  Հայաստանի Հանրապետության տարածքի` ըստ նպատակային ու գործառական նշանակության բոլոր կատեգորիաների հողերի վրա` տարբեր նշանակության օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության, վերակառուցման, շահագործման դեպքում, և պարտադիր են բոլոր հողօգտագործողների համար:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում. 

հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման գործոնի (գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլն) ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին.

հողի օրգանական աղտոտում` բնութագրում է հողի աղտոտման աստիճանն օրգանական նյութերով` ըստ ամոնիակային և նիտրատային ազոտների, որոնք հանդիսանում են ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման քիմիական ցուցանիշներ.

հողի ֆոնային աղտոտվածություն կամ ֆոնային մակարդակ` որոշակի տարածքի հողում աղտոտող նյութերի պարունակությունը` մինչև նոր գործունեություն սկսելու հետևանքով այդպիսի աղտոտիչների ներմուծումը.

հողի օդաչոր նմուշ` լաբորատոր տարածքի օդի խոնավության և ջերմաստիճանի պայմաններում մինչև հաստատուն զանգվածը հասցված հողի նմուշ.

սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ)` քիմիական նյութի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան հողի վերնաշերտի օդաչոր նմուշում (մգ/կգ): Այս կոնցենտրացիան չպետք է ունենա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն տվյալ տարածքի հողին հարող շրջակա միջավայրի և մարդու առողջության, ինչպես նաև հողի ինքնամաքրման ունակության վրա.

մոտավոր թույլատրելի կոնցենտրացիա (ՄԹԿ)` քիմիական նյութի մոտավոր թույլատրելի կոնցենտրացիան հողի վերնաշերտում (մգ/կգ).

բիոցենոզ`  նյութերի շրջանառությունն ապահովող բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների պատմականորեն ձևավորված համակցություն, որն ունի ինքնակարգավորման ունակություն.

հողի կենսաբանական ակտիվություն` բնորոշում է մանրէների ընդհանուր քանակը, հողային միկրոօրգանիզմների խմբերը, ածխածնի և ազոտի միացությունների վերափոխումը հողում («հողի շնչառությունը», սանիտարական թիվը, ամոնիակային և նիտրատային ազոտի շարժը, ազոտի ֆիքսումը, դենիտրիֆիկացիան), հողի թթվայնության և օքսիդավերականգնման պոտենցիալի շարժը, ֆերմենտատիվ համակարգի ակտիվությունը և այլն.

վտանգավորության դաս` քիմիական նյութերի դասակարգում` ըստ հողի, բույսերի, կենդանիների և մարդկանց վրա դրանց ունեցած հնարավոր բացասական ներգործության.

սանիտարական թիվ` հողի սպիտակուցային (հումուսային) ազոտի քանակի (մգ/100գ չոր հող) հարաբերությունն է «օրգանական ազոտի» (ամոնիակային և նիտրատային ազոտ) քանակին: Սանիտարական թիվն անուղղակիորեն բնորոշում է հողի հումուսացման գործընթացը և թույլ է տալիս գնահատել հողի ինքնամաքրման ունակությունն օրգանական աղտոտիչներից.

հողի սանիտարական վիճակի ցուցանիշ` հողերի սանիտարական վիճակը գնահատող (սանիտարաքիմիական, սանիտարամանրէաբանական և այլն) չափանիշների համալիր.

հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը:

(3-րդ կետը լրաց. 18.08.11 N 1188-Ն)

 

III. ՀՈՂԵՐՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները ներառում են`

ա) պարարտանյութերի, մելիորացիայի քիմիական միջոցների, վնասատուների դեմ պայքարի և քիմիացման այլ միջոցների` հողի մեջ ներմուծման նորմերը, ներմուծման ձևն  ու ժամանակը որոշելիս` հողերի ագրոքիմիական հետազոտությունը, հիվանդությունների և վնասատուների առաջացման կանխատեսումը, հողերի փաստացի աղտոտումը, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական միջոցների կիրառման առաջնայնության որոշումը` համաձայն դրանց վտանգավորության դասի, հաշվի առնելը.

բ) արդյունաբերական և կենցաղային թափոնները (եթե դրանք պարունակում են հողի սնուցման կամ քիմիական մելիորացիայի համար անհրաժեշտ տարրեր) որպես պարարտանյութ կամ քիմիական մելիորացիայի միջոց օգտագործելիս` դրանց քիմիական կազմի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելը` հողի մեջ ծանր մետաղների և այլ թունավոր տարրերի ու միացությունների  ներմուծումը կանխելու նպատակով.

գ) թափոնները, արտանետումները, արտահոսքերը, կեղտաջրերը և դրանց նստվածքները հեռացնելն ու օգտահանելը` հողերի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ.

դ) պեստիցիդները, հանքային պարարտանյութերը, այլ քիմիացման միջոցները պահպանելն ու տեղափոխելը` շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումների իրականացմամբ.

ե) նոր կառուցվող արդյունաբերական կազմակերպությունների, տեխնոլոգիական գծերի նախագծերում հողերի քիմիական աղտոտումը բացառող մաքրման կառույցների նախատեսումը.

զ) գծային կառույցների ու մելիորատիվ օբյեկտների շինարարության, կառուցապատման և շինարարական այլ աշխատանքների կատարման ընթացքում արդյունաբերական և կենցաղային թափոններով, կոշտ առարկաներով, քարերով, խճով ու շինարարական աղբով հողերի աղտոտումն ու աղբոտումը բացառելը:

 

IV. ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ԱՂՏՈՏՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 

5. Հողն աղտոտող քիմիական նյութերի կամ դրանց խառնուրդների` ներառյալ պեստիցիդները, ցանկը սահմանված է N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

 

Նյութերի կամ դրանց խառնուրդների անվանումները

Նյութերի կամ դրանց խառնուրդների անվանումները

1

2

Ագելոն (ատրազին+պրոմետրին)  
Ալֆամեթիլստիրոլ Հեքսաքլորբութադիեն
Ատրազին Հեքսաքլորցիկլոհեքսան (հեքսաքլորան)
Արսեն Հեպտաքլոր
Բանվել Դ Նիկել
Բենզոլ Նիտրատներ
Բենզ(ա)պիրեն Պատանոլ
Գրանոզան Պարարտանյութեր` հատիկավոր
Դակտալ Պղինձ
Դալապոն Պոլիքլորկամֆեն
Դիլոր Պոլիքլորպինեն
4,6-դինիտրո-Օ-կրեզոլ (ԴՆՕԿ) Պրոմետրին
4,4-դիքլորդիֆենիլ-3-քլոր-մեթիլմեթան (ԴԴՏ) և դրա ածանցյալները Պրոպանիդ
2,4- դիքլորֆենիլքացախաթթու (2,4-Դ) Ռոգոր
2,4-Դիքլորֆենոլ Ռոնիտ
2,4- դիքլորֆենիլքացախաթթվի քիչ ցնդող եթերներ Սիմազին
Դիուրոն Սնդիկ
Իզոպրոպիլբենզոլ Սնդիկ և կապար
Իզոպրոպիլբենզոլ և ալֆամեթիլստիրոլ Սուպերֆոսֆատ
Էրադիկան Սևին
Լինուրոն Տիոդան
Ծարիր Տորդոն
Ծծումբ Տոլուոլ
Կապար Տրեֆլան
Կարբատիոն Ցինեբ
Կարբոֆոս Ցինկ
Կելտան Վանադիում
Կոբալտ Քացախալդեհիդ
Կուպրոզան Քլորամպ
Մանգան Քլորոֆոս
Մանգան` (+) և վանադիում Քրոմ` վեցվալենտանի
Մեթաթիոն  Ֆենուրոն
Միլբեկս Ֆոզալոն
Մետաֆոս Ֆորմալդեհիդ
Մոնուրոն Ֆոսֆոր (P2O5)
Յալան Ֆտոր
Հեքսաքլորցիկլոհեքսան (լինդան) Ֆտալոֆոս

     
     6. Հողերն ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգվում են հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա:

Ըստ աղտոտվածության` հողերը դասակարգվում  են`

ա) խիստ աղտոտված հողերի, որոնցում աղտոտող քիմիական նյութերի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է դրանց սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կամ մոտավոր թույլատրելի կոնցենտրացիան, քիմիական աղտոտվածությամբ պայմանավորված ունեն ցածր կենսաբանական ակտիվություն, ֆիզիկամեխանիկական, քիմիական և կենսաբանական բնութագրերի նշանակալի փոփոխություններ, ինչի հետևանքով քիմիական նյութերի պարունակությունը մշակաբույսերում գերազանցում է սահմանված նորմերը,

բ) միջին աղտոտված հողերի, որոնցում նկատվում է քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում` առանց հողերի հատկությունների ակնհայտ փոփոխության,

գ) քիչ աղտոտված հողերի, որոնցում քիմիական նյութերի պարունակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն ֆոնային մակարդակից բարձր է: 

7. Հողերի աղտոտվածության վտանգավորությունը որոշվում է շրջակա միջավայրի (ջուր, օդ), սննդանյութերի և դրանց միջոցով մարդու առողջության վրա, ինչպես նաև հողի կենսաբանական ակտիվության և ինքնամաքրման ունակության վրա աղտոտվածության աստիճանի հնարավոր բացասական ներգործությամբ:

Ըստ վտանգավորության հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը բաժանվում է հետևյալ կատեգորիաների`

անվտանգ,

թույլատրելի,

չափավոր վտանգավոր,

վտանգավոր,

խիստ վտանգավոր:

8. Հողերի կայունությունը քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ գնահատվում է ըստ հողն աղտոտող կոնկրետ քիմիական նյութի կամ նյութերի խմբի, որոնք տարբերակվում են`

ա) հողաքիմիական ակտիվ նյութեր, որոնք հողում ստեղծում են թթվահիմնային և օքսիդավերականգնման պայմաններ` դրանով իսկ ազդելով ընդհանուր հողագեոքիմիական վիճակի վրա: Դրանք գերազանցապես հողի որակը և բերրիությունը վատթարացնող մակրոտարրերն ու դրանց միացություններն են.

բ) կենսաքիմիական ակտիվ նյութեր, որոնք առաջին հերթին ազդում են օրգանիզմների (միկրոֆլորայի, բուսականության, կենդանիների) վրա.

գ) նյութեր, որոնք հողում գտնվելիս ընդունակ են միգրացիայի (տեղափոխման) դեպի մթնոլորտ, բուսականության մեջ, մակերևութային և ստորերկրյա ջրեր:

9. Ըստ քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ կայունության աստիճանի և դրանց նկատմամբ հողի հակազդող պատասխան ռեակցիայի բնույթի` հողերը տարանջատվում են`

խիստ կայուն հողերի,

միջին կայունության հողերի,

քիչ կայուն հողերի:

10. Հողերի կայունության աստիճանը քիմիական աղտոտող նյութերի նկատմամբ բնութագրող հիմնական ցուցանիշներն են`

ա) հողի հումուսային վիճակը,

բ) թթվահիմնային հատկությունները,

գ) օքսիդավերականգնման հատկությունները,

դ) կատիոնափոխանակման հատկությունները,

ե) կենսաբանական ակտիվությունը,

զ) ստորերկրյա ջրերի մակարդակը,

է) հողում լուծված վիճակում գտնվող նյութերի մասնաբաժինը:

11. Քիմիական աղտոտող նյութերի կայունության գնահատումը կատարվում է հետևյալ ցուցանիշներով`

ա) ցուցանիշներ, որոնք  բնութագրում են հողերի հատկությունների սեզոնային կամ կարճաժամկետ (2-5 տարի) փոփոխությունները և անհրաժեշտ են հողածածկույթի ընթացիկ վիճակը գնահատելու համար` կապված բերքատվության կանխատեսումների և պարարտանյութերի ու պեստիցիդների սեզոնային ներմուծման, ոռոգման և ընթացիկ տարվա բերքատվության մակարդակի բարձրացման այլ միջոցառումների հետ: Հողերի հատկությունների կարճաժամկետ փոփոխություններն ախտորոշվում են դրանց խոնավության, pH-ի մեծության, հողային մզվածքի լուծույթների բաղադրության, հողերի շնչառության և բույսերին հասանելի սնուցիչ նյութերի պարունակության փոփոխությունների հիման վրա,

բ) երկարաժամկետ փոփոխությունների ցուցանիշներ, որոնք ի հայտ են գալիս 5-10 և ավելի տարիների ընթացքում և արտացոլում են աղտոտվածության արդյունքում հողերի հատկությունների փոփոխությունների անբարենպաստ ուղղվածությունը: Դրանք ներառում են հողում հումուսի պարունակության և դրա պաշարի պարբերական չափումները` հումինային թթուների բաղադրության մեջ մտնող ածխածնի հարաբերությունը ֆուլվաթթուների ածխածնին, հողերի էրոզիոն կորուստները, կառուցվածքային վիճակը, փոխանակման կատիոնների կազմը, ընդհանուր հիմնայնությունը, թթվայնությունը և աղերի պարունակությունը,

գ) հողերի հատկությունների անբարենպաստ փոփոխությունների զարգացման (ի հայտ գալու) վաղ հայտնաբերման (ախտորոշման) ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ են կենսաբանական թեստերի, միկրոմորֆոլոգիական դիտարկումների, հողերի ջրաաղային, օքսիդավերականգնման և թթվահիմնային ռեժիմների վերլուծության համար:

11.1. Հողերի դեգրադացիան բնութագրվում է սահմանված ցուցանիշներով՝ համաձայն N 1.1. աղյուսակի.

 

Աղյուսակ N 1.1.

 

Դիագնոստիկ ցուցանիշների
անվանումը

1

Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ

Խորխոլների, փոսերի
խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման)

Ֆիզիկական կավի պարունակության նվազում, %

Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր

Քարքարոտությունը, ծածկույթի %

Բնահողային պրոֆիլի նվազում, %

Հումուսի պարունակության նվազում, %

Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mn. Cօ, Mօ, B, Cս, Fe)

Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, %

Փոխանակելի կալիումի պարունակության նվազում, %

 

Դիագնոստիկ ցուցանիշների
անվանումը

2

Թթվայնության աստիճանի նվազում, %

Բնահողային զանգվածի կորուստ,
տ(հա)/տարի

Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկցված մակերեսը, % ընդհանուր մակերեսից

Էռոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, % տարեկան

Տարածքի կտրտվածությունը ձորակներով, կմ/կմ2

Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ

Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, % ընդհանուր մակերեսից

Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, %
- սոդայի հաշվառմամբ
- այլ տիպի աղակալումների համար

 

(11.1 կետը լրաց. 18.08.11 N 1188-Ն)

 

11.2. Հողերի դեգրադացման աստիճանը յուրաքանչյուր ցուցանիշի համար բնութագրվում է 5 մակարդակով`

1) 0 – չդեգրադացված (չխախտված).

2) 1 – թույլ դեգրադացված.

3) 2 – միջին դեգրադացված.

4) 3 – ուժեղ դեգրադացված.

5) 4 – ծայրահեղ դեգրադացված (խախտված), այդ թվում` հողային ծածկույթի վերացում:

Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները սահմանված են N 1.2. աղյուսակում.

 

Աղյուսակ N 1.2.

 

Հողերի դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները

 

Ցուցանիշները

Դեգրադացիայի աստիճանը

0

1

2

3

4

Աբիոտիկ բերվածքի հզորությունը, սմ

<2

2-10

11-20

21-40

>40

Խորխոլների, փոսերի խորությունը մակերեսի նկատմամբ (առանց ամբողջականության խախտման), սմ

<20

21-40

41-100

101-200

>200

Ֆիզիկական կավի պարունակության նվազում, %

<5

6-15

16-25

26-32

>32

Ֆիլտրացիայի գործակիցը, մ/օր

>1.0

0.3-1.0

1.0-0.3

0.01-0.1

<0.1

Քարքարոտությունը, ծածկույթի %

<5

6-15

16-35

36-70

>70

Բնահողային պրոֆիլի նվազում, %

<3

3-25

26-50

51-75

>75

Հումուսի պարունակության նվազում, %

<10

11-20

21-40

41-80

>80

Միկրոէլեմենտների միջին պարունակության նվազում (Mn. Cօ, Mօ, B, Cս, Fe)

<10

11-20

21-40

41-80

>80

Շարժուն ֆոսֆորի պարունակության նվազում, %

<10

11-20

21-40

41-80

>80

Փոխանակելի կալիումի պարունակության նվազում, %

<10

11-20

21-40

41-80

>80

Թթվայնության աստիճանի նվազում, %

<10

11-15

16-20

21-25

>25

Բնահողային զանգվածի կորուստ, տ(հա)/տարի

<5

6-25

26-100

101-200

>200

Ներքնատակող/հողագոյացնող ապարի մերկցված մակերեսը, % ընդհանուր մակերեսից

0-2

3-5

6-10

11-25

>25

Էռոզիայի ենթարկված բնահողերի մակերեսի ավելացում, % տարեկան

<0.5

0.6-1.0

1.1-2.0

2.1-5.0

>5.0

Տարածքի կտրտվածությունը ձորակներով, կմ/կմ2

<0.1

0.1-0.3

0.4-0.7

0.8-2.5

>2.5

Դեֆլյացիոն բերվածքային շերտի հզորությունը, սմ

<2

3-10

11-20

21-40

>40

Բուսածածկից զուրկ բնական հանդակների մակերեսը, % ընդհանուր մակերեսից

<10

11-30

31-50

51-70

>70

Թունավոր աղերի պարունակությունը վերին արգասավեր շերտում, %

         

- սոդայի հաշվառմամբ

<0.1

0.11-0.2

0.21-0.3

0.31-0.5

>5.0

- այլ տիպի աղակալումների համար

<0.1

0.11-0.25

0.26-0.5

0.51-0.8

>0.8

(11.2 կետը լրաց. 18.08.11 N 1188-Ն)

 

V. ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Հողերի աղտոտվածության աստիճանի ազդեցությունը հաշվարկվում է հողերի աղտոտվածության կոնցենտրացիայի գործակցի, հողերի բազմատարրային աղտոտվածության ինտեգրալային ցուցանիշի և հողի հակազդող պատասխան ռեակցիայի գործակցի հիման վրա: 

13. Հողերի աղտոտվածության կոնցենտրացիայի գործակիցը (Hկ) հաշվարկվում է 1-ին բանաձևի համաձայն`

 

Hկ

C

  կամ    Hկ

C

 (1),



Cֆ

CՍԹԿ

որտեղ`

C-ն աղտոտող նյութերի ընդհանուր պարունակությունն է, մգ/կգ,

CՖ-ն աղտոտող նյութերի միջին ֆոնային մակարդակն է, մգ/կգ,

CՍԹԿ-ն աղտոտող նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է, մգ/կգ:

14. Հողերի բազմատարրային աղտոտվածության ինտեգրալային ցուցանիշը (HՖj) հաշվարկվում է 2-րդ  բանաձևի համաձայն`

 

Hֆj    j

Cj

 (2),


Cֆj

 

 որտեղ`

Cj -ն վերահսկվող աղտոտող նյութերի գումարն է, մգ/կգ,

Cֆ-ն աղտոտող նյութերի ֆոնային մակարդակների գումարն է, մգ/կգ:

15. Հողի հակազդող պատասխան ռեակցիայի գործակիցը  (Kh)` ըստ հողերի վիճակի վրա ազդող քիմիական աղտոտվածության, հաշվարկվում է 3-րդ  բանաձևի համաձայն`

 

Kh

[A-Aֆ]

 (3),


Aֆ

 

որտեղ`

A-ն և Aֆ-ն վերահսկվող պարամետրերն են համապատասխանաբար աղտոտված և ֆոնային փորձանմուշներում:

16. Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը գնահատվում է`

ա) ըստ սանիտարական թվի` համաձայն N 2 աղյուսակում ներկայացված նորմերի.

 

Աղյուսակ N 2

 

Հողերի բնութագիրն ըստ աղտոտվածության

Սանիտարական թիվը

Մաքուր (գործնականորեն)

0,98 և դրանից մեծ

Թույլ աղտոտված

0,85-ից մինչև 0,98

Աղտոտված

0,7-ից մինչև 0, 85

Խիստ աղտոտված

փոքր է 0,7-ից

     

բ) ըստ աղտոտվածության վտանգավորության կատեգորիաների և հողում պարունակվող օրգանական և անօրգանական միացությունների վտանգավորության դասերի` համաձայն N 3 աղյուսակում ներկայացված նորմերի.

 

Աղյուսակ N 3

 

Աղտոտման
կատեգորիան
Սանիտա-
րական
թիվը
Աղտոտման
գումարային
ցուցանիշը

Պարունակությունը հողում, մգ/կգ

վտանգավորության
1-ին դաս

վտանգավորության
2-րդ դաս

վտանգավորության
3-րդ դաս

օրգանա-
կան
միացու-
թյուն
անօրգա-
նական
միացու-
թյուն
օրգանա-
կան
միացու-
թյուն
անօրգա-
նական
միացու-
թյուն
օրգանա-
կան
միացու-
թյուն
անօրգա-
նական
միացու-
թյուն
Անվտանգ 0,98 և
դրանից մեծ

_

ֆոնային արժեքից
մինչև ՍԹԿ
ֆոնային
արժեքից
մինչև ՍԹԿ
ֆոնային արժեքից
մինչև ՍԹԿ
ֆոնային
արժեքից
մինչև ՍԹԿ
ֆոնային
արժեքից մինչև ՍԹԿ
ֆոնային
արժեքից
մինչև ՍԹԿ
Թույլատրելի 0,98 և
դրանից մեծ
փոքր է
16-ից
1-ից
մինչև 2
ՍԹԿ
ֆոնային 2
արժեքից
մինչև ՍԹԿ
1-ից
մինչև
2 ՍԹԿ
ֆոնային 2
արժեքից
մինչև ՍԹԿ
1-ից
մինչև 2 ՍԹԿ
ֆոնային
2 արժեքից մինչև ՍԹԿ
Չափավոր վտանգավոր 0,85-ից մինչև
 0, 98
16-ից մինչև
32

 

 

 

 

2-ից
մինչև
5 ՍԹԿ
ՍԹԿ-ից
մինչև
Կառավ
Վտանգավոր 0,7-ից մինչև
0, 85
32-ից մինչև
128
2-ից
մինչև 5
ՍԹԿ
ՍԹԿ-ից մինչև
Կառավ
2-ից
մինչև
5 ՍԹԿ
ՍԹԿ-ից մինչև
Կառավ
մեծ է
5 ՍԹԿ-ից

 

Խիստ
վտանգավոր
փոքր է
0,7-ից 
մեծ է
128-ից
5 ՍԹԿ-ից բարձր մեծ է
Կառավ-ից
մեծ է
5 ՍԹԿ-ից
մեծ է Կառավ-ից

 

 

Կառավ-ը նյութերի թույլատրելի մակարդակն է` ըստ վտանգավորության ցուցանիշներից որևէ մեկի:
Աղտոտման գումարային ցուցանիշն աղտոտիչ քիմիական տարրերի կոնցենտրացիաների գործակիցների գումարն է` որոշված 1-ին բանաձևով։

 

17. Տրանսպորտային օբյեկտների, արդյունաբերական գոտիների և գյուղատնտեսական հողերի սանիտարական վիճակի ցուցանիշների կիրառելիությունը որոշվում է համաձայն N 4 աղյուսակի.

 

Աղյուսակ N 4

 

Սանիտարական վիճակի ցուցանիշի
անվանումը

Հողերի սանիտարական վիճակի ցուցանիշների
կիրառելիությունը

տրանսպորտային
օբյեկտների հողեր
արդյունաբերա-
կան գոտիների
հողեր
գյուղատնտե-
սական հողեր
Սանիտարական թիվ

-

-

-

Ազոտ ամոնիակային

-

±

±

Ազոտ նիտրատային

-

±

±

Քլորիդներ

-

±

±

PH

±

±

±

Պեստիցիդներ

-

±

+

Ծանր մետաղներ

+

+

±

Նավթ և նավթամթերք

+

+

+

Ցնդող ֆենոլներ

±

+

±

Դետերգենտներ

-

+

+

Ծծմբային միացություններ

+

±

±

Ուռուցքածին նյութեր

+

+

+

Արսեն

+

+

+

Պոլիքլորացված բիֆենիլներ

±

±

±

Ցիանիդներ

+

+

+

Ռադիոակտիվ նյութեր

+

+

+

Մակրոքիմիական պարարտանյութեր

-

-

-

Միկրոքիմիական պարարտանյութեր

-

-

-

Լակտոզոդրական աղիքային ցուպիկներ (Կոլի  ձևեր)

+

+

+

Էնտերոկոկեր (ֆեկալ)

+

+

+

Հիվանդածին միկրոօրգանիզմներ

+

+

+

Հելմինտների ձվեր և թրթուրներ

+

+

+

Աղիքային պարզագույն հիվանդածինների ցիստեր

+

+

+

Սինանտրոպ ճանճերի
թրթուրներ և հարսնյակներ

±

±

±

«+» նշանը նշանակում է, որ տվյալ ցուցանիշը պարտադիր է հողի սանիտարական վիճակը որոշելու համար։
«-» նշանը նշանակում է, որ տվյալ ցուցանիշը պարտադիր չէ հողի սանիտարական վիճակը որոշելու համար։
«±» նշանը նշանակում է, որ տվյալ ցուցանիշը պարտադիր է աղտոտման աղբյուրի առկայության դեպքում։

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Հողն աղտոտումից պահպանելու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 18.08.11 N 1188-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.2018, N 124-Ն 03.03.2018, N 1277-Ն
18.08.2011, N 1188-Ն 01.09.2011, N 1277-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան