«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611375
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 46-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 126-րդ հոդվածի 4-րդ մասով, 143-րդ հոդվածի 2-րդ մասով և 144-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում, հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուներից (այսուհետ` թեկնածուներ) ընտրված թեկնածուին որոշելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստում վիճակահանություն կազմակերպելու համար թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ,
2) թեկնածուները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ,
3) ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը,
4) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքները գրառում է հանձնաժողովի գրանցամատյանում և ընդունում որոշում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին,
5) թեկնածուների համաձայնությամբ վիճակահանությունը կարող է կազմակերպվել համակարգչային եղանակով: Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու համաձայնության մասին գրառում է կատարվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, որի տակ ստորագրում են թեկնածուները,
6) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուների ազգանունները, անունները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ մուտքագրում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը պատահական ընտրությամբ առանձնացնում է ընտրված թեկնածուին:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2017, N 11-Ն | 11.02.2017, N 46-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|