ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2011 թվականի N 1315-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 3 հավելվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերով, «Բույսերի կարանտինի հսկիչ կետի տեսուչ» բառերը` «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հսկիչ կետի/բաժնի տեսուչ» բառերով.
2) որոշման NN 4 և 5 հավելվածներում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերով, «REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF AGRICULTURE» բառերը` «STATE SERVICE FOR FOOD SAFETY OF THE MINISTRY OF AGRICULTURE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերով.
3) որոշման NN 4 և 5 հավելվածների 4-րդ կետերում`
ա. հայերեն` «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով,
բ. անգլերեն`«State inspectօrate on Plant sanitary» բառերը փոխարինել «State Service for Food Safety» բառերով,
գ. ռուսերեն` «Государственная инспекция по Фитосанитарии» բառերը փոխարինել «Государственная служба безопасности пищевых продуктов» բառերով,
դ. ֆրանսերեն` «Inspectiօn d, Etat de plante sanitaré» բառերը փոխարինել «Service d'Etat de la Sécurité Alimentaire dս Ministére d'Agriculture de la République d'Armenie» բառերով,
ե. իսպաներեն` «Inspecciόn Estatal de Sanitaria de Plantes» բառերը փոխարինել «Servicio Estatal para la Seguridad Alimentaria del Ministerio de Agricultura de la República Armenia» բառերով,
զ. արաբերեն` << جهاز الحماية النباتية في جهاز (أجهزة) الحماية النباتية >> բառերը փոխարինել << الخدمات الحكومية لحماية المواد الغذائية >> բառերով,
է. պարսկերեն` << بررسی دولتی بهداشت غذایی >> բառերը փոխարինել << ولتی امنیت غذائی خدمات >> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. սեպտեմբերի 19
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|