ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1259-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) խաղալիք կոշկեղեն:».
2) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կոշկեղեն (կոշիկ)` արտաքին ներգործություններից ոտքերի պաշտպանության համար նախատեսված ներբանով արտադրատեսակ, որն ունի գործնական և գեղագիտական գործառույթներ: «Կոշկեղեն» հասկացությունը կարող է ներառել սանդալներից մինչև բարձրաճիտք կոշիկները` սկսած սովորական թելիկով ու ժապավենով կոշիկներից մինչև երկարաճիտք կոշիկներ, որոնք ծածկում են ոտքն ու ազդրը: Դրանք են`
տափակ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնք նախատեսված են ներսում կամ դրսում հագնելու համար,
կարճաճիտք, կիսաճիտք, երկարաճիտք և ազդրը ծածկող կոշիկներ,
տարբեր տեսակի սանդալներ, «եսպադրիլներ» (վերնամասը կտորից և արտաքին ներբանը հյուսածո բուսական նյութերից կոշիկ), թենիս խաղալու և վազքի համար նախատեսված և այլ սպորտային կոշիկներ, լոգարանային սանդալներ և այլ առօրյա կոշկեղեն (հողաթափեր և այլն),
հատուկ սպորտային կոշիկներ, որոնք նախատեսված են սպորտում գործունեության համար և (կամ) ունեն հարմարանքներ` արտաքին ներբանի վրա կցելու համար, սեպեր, մեխեր, արգելակներ, երկաթներ կամ համանման մասեր, ինչպես նաև դահուկավազքի, ըմբշամարտի, բռնցքամարտի և հեծանվավազքի համար նախատեսված և խառը համադրություններով` կոշիկին միացված մասերով (սառույցի կամ անվավոր չմուշկի) կոշիկներ,
պարային հողաթափեր,
կոշիկներ` կազմված մեկ կտորից, մասնակի ռետինե կամ պլաստմասսայե նյութից, սակայն բացառելով անհիմն նյութերի (թուղթ, պլաստմասսայե ծածկույթ և այլն) օգտագործումը,
կրկնակոշիկներ, որոնք հագնվում են այլ կոշկեղենի վրայից և որոշ դեպքերում` առանց կրունկի են,
քայքայվող կոշկեղեն` կպցված արտաքին ներբանով, որոնք սովորաբար նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար,
օրթոպեդիկ կոշիկներ:».
3) 4-րդ կետի N 1 աղյուսակում`
ա. «կոշիկի վերնամաս» տողի «գրավոր նշումը» սյունակում «M Wi» բառերը փոխարինել «M Wiċċ» բառերով, իսկ սյունակը «SK Vrch» բառերից հետո լրացնել «BG лицева част», «RO Faţă » բառերով,
բ. «կոշիկի աստառ և միջատակ» տողի «գրավոր նշումը» սյունակը «SK Podshvka a stielka» բառերից հետո լրացնել «BG подплата и стелка», «RO Căptuşeală şi acoperiş de branţ» բառերով,
գ. «կոշիկի արտաքին ներբան» տողի «գրավոր նշումը» սյունակում «HU J6rÓtalp» բառերը փոխարինել «HU JàrÓtalp» բառերով, «PL Spyd» բառերը` «PL SpÓd» բառերով, իսկ սյունակը «SK Podosva» բառերից հետո լրացնել «BG външно ходило», «RO Talpă exterioară» բառերով.
4) 5-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «DK Lжder» բառերը փոխարինել «DK Læder» բառերով, «M ilda» բառերը` «M Ġilda» բառերով, «PL Skyra» բառերը` «PL SkÓra» բառերով, իսկ ենթակետը «SK Usen» բառերից հետո լրացնել «BG кожа», «RO Piei cu faţă Naturală» բառերով,
բ. «բ» ենթակետում «DK Overtrukket» բառերը փոխարինել «DK Overtrukket læder» բառերով, «M ilda miksija» բառերը` «M Ġilda miksija» բառերով, «PL Skyra pokryta» բառերը` «PL SkÓra pokryta» բառերով, «SK Povrstvenb usen» բառերը` «SK Povrstvenà usen» բառերով, իսկ ենթակետը «SK Povrstvenà usen» բառերից հետո լրացնել «BG кожа с покритие», «RO Piei cu faţă corectată» բառերով,
գ. «գ» ենթակետում «NL extiel» բառերը փոխարինել «NL Textiel» բառերով, «PL Material Włykienniczy» բառերը` «PL Material WłÓkienniczy» բառերով, իսկ ենթակետը «SK Textil» բառերից հետո լրացնել «BG текстил», «RO Textile» բառերով,
դ. «դ» ենթակետում «CZ Ostatnx Materioly» բառերը փոխարինել «CZ Ostatni Materiàly» բառերով, «M Materjal ie or» բառերը` «M Materjal ieħor» բառերով, «SK Inэ materiоl» բառերը` «SK Iný material» բառերով, իսկ ենթակետը «SK Iný material» բառերից հետո լրացնել «BG всички други материали», «RO Alte materiale» բառերով.
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Մակնշումը կատարվում է յուրաքանչյուր կոշիկի զույգի առնվազն մեկ կիսազույգի վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 10 |