ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2011 թվականի N 507-Ա
Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2011 թվականի հունիսի 13-17-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության մասնակից երկրների բյուջետային ոլորտի բարձրագույն պաշտոնատար անձանց միջազգային հավաքին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
![loading...](/static/img/loader.gif)