Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.181
Ընդունող մարմին
Տավուշի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
28.03.2011
Ստորագրող մարմին
Տավուշի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 51011183

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

 

28 մարտի 2011 թ.
ք. Իջևան

N 35-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի ա/ ենթակետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետի`

 

Որոշում եմ.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն որոշման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մարզպետ

Ա. Ղուլարյան

 

 Հավելված 1

ՀՀ Տավուշի մարզպետի

2011 թվականի մարտի 28-ի

թիվ 35-Ն որոշման 

 

Ձ ԵՎ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման ԵՎ գրանցամատյանի (հաշվառման գրքի)

 

Պայմանագրի հաշվառման համարը

Պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան ու համարը (իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու վայրը)

Պայմանագրի առարկան

Պայմանագրի գրանցման համարը և կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Ծանոթություն

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

Աշխատակազմի ղեկավար`

Ս. Դավթյան

 

 Հավելված 2

ՀՀ Տավուշի մարզպետի

2011 թվականի մարտի 28-ի

թիվ 35-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման ԵՎ գրանցամատյանի (հաշվառման գրքի) վարման

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) հաշվառման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմում պայմանագրի հաշվառման և գրանցամատյանի վարման աշխատանքները իրականացնում է աշխատակազմի իրավաբանական բաժինը։

4. Հաշվառումը կատարվում է, իսկ գրանցամատյանը լրացվում է ըստ սահմանված սյունակների հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման հերթական համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը.

3) 3-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

4) 4-րդ սյունակում նշվում են պայմանագրի գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը և կնքման տարին, ամիսը, օրը.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

6) 6-րդ սյունակում նշվում են պայմանագրի գործողության ժամկետը լրանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

7) 7-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի (հաշվառման գրքի) մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխման, պայմանագրի դադարեցման և այլ տեղեկություններ։

Աշխատակազմի ղեկավար`

Ս. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան