Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.02.2011-17.02.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2010 թվականի N 925-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 3-ի N 925-Ա
 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-նատուները

Կատարման ժամկետը

1. «ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրաման կարգերը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշմամբ հաստատված կարգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների վերաարտահանման մասով`
1) սահմանել տեսուչի կողմից վերաարտահանման ընթացքում վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման հստակ ժամկետներ
2) հստակեցնել հսկիչի կողմից լրացուցիչ ստուգում անելուց հետո հավաստագրի մերժման հնարավորությունը
Մշակել ներքին ընթացակարգ` սահմանելով յուրաքանչյուր գործընթացի իրականացման հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին, ամրագրել հսկիչ կետերի կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջը և ժամկետները: Հրամանը պետք է ընդգրկի հետևյալ գործընթացների նկարագրությունը` առանձին կարգերով`
1. տարանցիկ փոխադրվող բույսերի բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերահսկում.

1. բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման պահպանման, փոխադրման, իրացման գործընթացների վերահսկում.

2. ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

2. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական անձնագրի ձևը հաստատելու մասին» N 116-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող հրամանում ներառել առանձին բաժին, որը կներկայացնի բուսասանիտարական անձնագրերի տրամադրման կարգի մանրամասն նկարագրությունը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

3. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող հրամանով հաստատված` բուսասանիտարական հաշվառման կարգի «II. Հաշվառման և հաշվառումից հանման ընթացակարգերը» բաժինը փոփոխել` ներկայացնելով տեսչության կողմից բուսասանիտարական հաշվառման և հաշվառումից հանելու գործընթացների մանրամասն ընթացակարգը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

4. «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերը` նշելով պատասխանատուներին և ժամկետները: Առանձին ընթացակարգով պետք է ներկայացվեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումից հանելու և գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը տրամադրելու գործընթացների հաջորդական քայլերը` նշելով ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

5. « ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 11-ի N171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Կարգում ներառել գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննություն անցկացնելու համար սեփականատիրոջ կողմից ներկայացվող պահանջվող փաստաթղթերի ցանկը:
2. Կարգում նշել սահմանված զննման չափանիշների ստուգման համար կիրառվող մեթոդները, ստանդարտները և անհրաժեշտ սարքավորումները:
1. Մշակել և հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: Կարգում առանձին հավելվածներով ներառել նաև գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման անցկացման արդյունքների մասին պետական տեսուչի կողմից կազմվող արձանագրության ձևը, տեխնիկական զննման գրանցամատյանի ձևը և տեխնիկական զննման կտրոնի ձևը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ. նոյեմբերի 17-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կտրոնի ձևը հաստատելու մասին»
N 209-Ն հրամանը

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

6. «ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը






















1) «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Կարգով ամրագրել ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի տեսուչի կողմից ուսումնասիրության ժամկետը, որն առավել նպատակահարմար է իրականացնել դիմումը ներկայացնելիս` անմիջապես:
2. Սահմանել թե քննությունից քանի օր առաջ են քննության անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում հանձնաժողովի անդամները: Դիմումատուն ծանուցվում է դրա մասին քննությունից առնվազն 15 օր առաջ:
3. Կարգով ամրագրել որակավորման քննության հմտությունների ստուգման ձևը և չափանիշները, քանի որ հանձնաժողովի եզրակացությունը պետք է կազմվի որակավորման քննության երկու փուլերի ամփոփ գնահատման հիման վրա:
4. Հստակ սահմանել, թե ում կողմից և ինչ ժամկետում է տրամադրվելու տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը: Կարգով սահմանված է, որ վկայականը տրամադրվում է տեսչության կողմից, սակայն կարգով հաստատված վկայականի ձևաչափի համաձայն վկայականը հաստատվում է հանձնաժողովի նախագահի կողմից:

Մշակել և հաստատել տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի տրամադրման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

7. «Նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություն-կատարողականների ընդունման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություն-կատարողականների ընդունման, քննարկման և հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերը, պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

8. «Պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել նախարարության կողմից պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

9. «ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 8-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1039-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1. Սահմանել, թե հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո ինչ ժամկետներում է կազմվում ամփոփ եզրակացությունը:
2. Սահմանել, թե ինչ ժամկետներում է կատարվում համաձայնեցումը հանձնաժողովի նախագահի հետ և տեղեկացվում հանձնաժողովի անդամներին:
3. Կարգով ամրագրել, որ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո գյուղատնտեսության նախարարությունը որոշումն ընդունում է 6 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

10. «Սերմարտադրողների սուբսիդավորման տրամադրման ներքին ընթացակարգ հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել սերմարտադրողների սուբսիդավորման տրամադրման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի փետրվարի
1-ին տասնօրյակ

11. «Բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

12. «Գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011թվականի փետրվարի
2-րդ տասնօրյակ

13. «Միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: Ընթացակարգի մշակման համար ուղղորդվել տվյալ գործընթացի նկարագրությունում ներկայացված առաջարկություններով, մասնավորապես`
1. Գործընթացի իրականացման ժամկետների առումով`
1) միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետի վերաբերյալ բանակցություններն սկսելու համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 2 ամիս առաջ,
2) նիստի անցկացման մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացման համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 1 ամիս առաջ,
3) նիստի հետ կապված տեղեկատվության հավաքագրման համար շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին գրություններ ուղարկելու համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 1.5 ամիս առաջ,
4) նիստի օրակարգի վերաբերյալ բոլոր առաջարկների հավաքագրման և օրակարգի ու արձանագրության նախագծերի պատրաստման համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 35 օր առաջ,
5) հայկական կողմի մասնակցությամբ նախանիստի անցկացման համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 30 օր առաջ,
6) օրակարգի և արձանագրության նախագծերը հանձնաժողովի մյուս կողմի համանախագահի հետ համաձայնեցման նպատակով` դրանք կարծիքի ներկայացնելու համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 25 օր առաջ,
7) համաձայնեցված և հաստատված օրակարգը հայկական կողմի բոլոր մասնակիցներին ի գիտություն ուղարկելու համար սահմանել ժամկետ` նիստից առնվազն 5 օր առաջ,
8) նիստի արդյունքում ստորագրված արձանագրությունը ՀՀ կառավարություն ներկայացնելու, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպություններին ուղարկելու համար սահմանել ժամկետ` նիստից հետո (կամ) արձանագրության ստորագրումից հետո 5 օրվա ընթացքում,
9) ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա` շահագրգիռ գերատեսչությունների կողմից արձանագրությամբ ամրագրված իրենց ոլորտին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը նախագահող գերատեսչության կողմից հավաքագրելու և ամփոփելու համար սահմանել ժամկետ` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, որը նաև սահմանված կլինի ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականում:
2. Գործընթացի իրականացման հաջորդական քայլերի մանրամասն նկարագրման առումով`
1) նիստի հետ կապված տեղեկատվության հավաքագրման համար շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին նիստից առնվազն 1.5 ամիս առաջ գրություններ ուղարկելու կետով սահմանել նաև, որ ուղարկվող գրությունների միջոցով անհրաժեշտ է հարցում կատարել ՀՀ վարչապետի որոշմամբ հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմիններին` տվյալ նիստի համար իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին,
2) սահմանել ստորագրված արձանագրությունը շահագրգիռ մարմիններին ուղարկելու կարգը, այն է` շահագրգիռ գերատեսչություններին ՀՀ վարչապետի հանձնարարականով ներկայացնելու նպատակով` արձանագրությունը ներկայացվում է ՀՀ կառավարություն, իսկ այլ շահագրգիռ և նիստի մասնակից կազմակերպություններին` ներկայացվում է գրությամբ,
3) սահմանել, որ այլ շահագրգիռ և նիստի մասնակից կազմակերպություններին ուղղված վերոնշյալ գրությամբ անհրաժեշտ է վերջիններիս առաջարկել արձանագրությամբ ամրագրված` իրենց ոլորտին առնչվող կետերի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել նախագահող գերատեսչություն` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:
3. Գործընթացի իրականացման պատասխանատուների առումով`
1) Նիստերի կազմակերպման աշխատանքների իրականացման համար սահմանել նախագահող գերատեսչության գործառույթները և տարանջատել վերջինիս և հանձնաժողովի քարտուղարի գործառույթները,
2) սահմանել նախագահող գերատեսչության գործառույթները և պատասխանատու ստորաբաժանումները` կապված հանձնաժողովի մյուս կողմի պատվիրակության այցի ծրագրի նախապատրաստման և նիստից դուրս` այդ պատվիրակության գործունեության, հանդիպումների և միջոցառումների կազմակերպման աշխատանքների իրականացման հետ:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի
հունվարի 2-րդ տասնօրյակ

14. «ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
 ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1) «ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
3) «ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 1902-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության նշված որոշումներով հաստատված լիցենզավորման կարգերում կատարել փոփոխություններ և լրացումներ` սահմանելով հետևյալը`
1. Լիցենզավորման մասով բոլոր կարգերում.

1)  

լիցենզավորող մարմնի կողմից որոշման ընդունումից հետո սահմանել 3-օրյա ժամկետ` հայտատուին մերժման մասին գրավոր տեղեկացնելու մասին,

2) 

լիցենզավորող մարմնի կողմից որոշման ընդունումից հետո սահմանել 3-օրյա ժամկետ` լիցնեզիան պատրաստելու համար, այն է` տպագրելու, համապատասխան պաշտոնատար անձի կողմից ստորագրելու և կնքելու համար,

3)

լիցենզավորող մարմնի ղեկավարի` լիցենզիա տրամադրելու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիայի ստորագրումը վերապահել համակարգող նախարարի տեղակալին և (կամ) Լիցենզավորման գործակալության պետին,

4)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչություններին տրամադրված լիցենզիաների մասին տեղեկատվության ներկայացման և դրա ժամկետների մասին դրույթ:

2. Մասնագիտական որակավորման ստուգման մասով`
1) ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման մեջ.
ա) մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում ավելացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը,
բ) սահմանել դիմումը ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետ` ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմորդին պատշաճ ձևով տեղեկացնելու, ինչպես նաև տեղեկացումից հետո 3-օրյա ժամկետ` դիմորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար,
գ) փոփոխել դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետը և սահմանել
15-օրյա ժամկետ` որակավորման ստուգման անցկացման համար,
դ) սահմանել 5-օրյա ժամկետ` ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնելու կամ դրանք նրան ուղարկելու համար (ինչպես սահմանված է օրենքում) և վկայականը տրամադրելու համար,
ե) սահմանել ստուգման օրվանը հաջորդող 3-օրյա ժամկետ` վկայականը պատրաստելու համար, այն է` տպագրելու, համապատասխան պաշտոնատար անձի կողմից ստորագրելու և կնքելու համար,
զ) մասնագիտական որակավորման վկայականի ստորագրումը վերապահել նախարարի տեղակալին և (կամ) Լիցենզավորման գործակալության պետին,
է) սահմանել լիցենզավորող մարմնի կողմից որոշման ընդունումից հետո
3-օրյա ժամկետ` հայտատուին մերժման մասին գրավոր տեղեկացնելու մասին:
2) ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1346-Ն որոշման մեջ վերանայել և լրամշակել 6-րդ գլուխը` մասնագիտական որակավորման ստուգման կարգը` առաջնորդվելով գործընթացի նկարագրությունում ներկայացված առաջարկություններով, մասնավորապես`
ա) նախատեսել, որ ստուգումը կատարվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով,
բ) հանել հարցաշարի միջոցով մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգի նկարագրությունը և վկայականի տրամադրման վերաբերյալ դրույթը,
գ) վերացնել այլ հակասություններն ու անճշտությունները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի փետրվարի
3-րդ տասնօրյակ

15. «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1) «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

2) «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող 3 տեսակի լիցենզիաներից յուրաքանչյուր տեսակի համար առանձին ստեղծել լիցենզավորման և մասնագիտական որակավորման ստուգման միասնական հանձնաժողով:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի
մարտի 1-ին տասնօրյակ

16. «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1) «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

2) «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող կանոնադրությունների հիման վրա մշակել և հաստատել լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման 3 հանձնաժողովի նոր կանոնադրություններ` ամրագրելով նաև հետևյալ դրույթները`
1. հանձնաժողովի անդամները քարտուղարի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի նիստի վայրի, օրվա և ժամի մասին նիստի օրվանից առնվազն 7 օր առաջ.
2. հանձնաժողովի եզրակացությունները պատրաստվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից և ստորագրվում են հանձնաժողովի` ներկա բոլոր անդամների կողմից.
3. Մասնագիտական որակավորման ստուգման համար անցկացվող քննության մասով` Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրության մեջ սահմանել նաև, որ մասնագիտական որակավորման ստուգման համար անցկացվող քննության արդյունքների մասին հանձնաժողովի եզրակացությունը հանձնվում է լիցենզավորող մարմնին (մարմնի ղեկավարի փոխարեն):

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի
հունվարի 3-րդ տասնօրյակ

17. «Լիցենզավորման և մասնագիտական որակավորման ստուգման ներքին կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել լիցենզավորման և մասնագիտական որակավորման ստուգման իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի
հունվարի 3-րդ տասնօրյակ

18. «Դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման գործընթացի ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

19. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2004թ. դեկտեմբերի
10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին»
N 272-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող կարգը լրացնել «Վարչական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացում» նոր բաժնով, որտեղ հստակ կսահմանվի վարչական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացի հաջորդական քայլերը, դրանց պատասխանատուներին և հնարավոր ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

20. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Կարգում ամրագրել համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, էլեկտրասարքավորումների և այլ տեխնիկական անսարքությունների վերացման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

21. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Կարգով ամրագրել ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

22. «Գույքի դուրսգրման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:
2. Առաջնորդվել հետևյալ առաջարկությունով` գույքի դուրսգրման թույլտվություն ստանալու նպատակով նախարարություն դիմել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և ՊՈԱԿ-ների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 787-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 13-րդ կետով սահմանված դեպքերում:
3. Դուրսգրման թույլտվության վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնել աշխատակազմի ղեկավարին` միաժամանակ ներկայացնելով հիմնավորված առաջարկություն (եզրակացություն) դրա վերաբերյալ:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

23. «Օտարման ենթակա հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման կարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:
2. Տարանջատել սույն գործընթացը գույքի դուրսգրման գործընթացից:
3. Մշակել որոշակի չափորոշիչներ, որոնք հիմք կծառայեն օտարման վերաբերյալ որոշում ընդունելու համար:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

24. «Գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: Կարգում ամրագրել առաջնահերթությունների որոշման հիմքերը, օրինակ` համապատասխան իրավական ակտեր, սահմանված պահանջներ, նախորդ տարիների փորձ, արդիականություն, խնայողատարություն և այլն:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

25. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ. սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» N163-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Լրամշակել և հաստատել գործող հրամանի հավելված 1-ով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգում տվյալների հավաքագրման և փոխանակման կարգը` այն համապատասխանեցնելով գործընթացի փաստացի իրականացվող քայլերին, հստակեցնել տեղեկատվության ստացման աղբյուրները և պարբերականությունը, սահմանել հաջորդական քայլերի պաատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

26. «Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում

1. Մշակել մոնիթորինգի իրականացման ընթացակարգ` սահմանելով նպատակները, մեթոդները, ցուցանիշները, իրականացման ժամկետները և պատասխանատուներին:
2. Նախատեսել մոնիթորինգի արդյունքներով նախատեսվող գործողությունների կամ հանձնարարականների կատարման հսկողության հարցը:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

27. «Տեսչական ստուգումների իրականացման կազմակերպման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Մշակել և հաստատել տեսչական ստուգումների անցկացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին: Ընթացակարգի մշակման համար ուղղորդվել գործընթացի նկարագրության արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկություններով, մասնավորապես`
1) տարեկան ստուգումների ծրագիրը կազմելու նպատակով տեսչության կենտրոնական ապարատի բաժինները` (Կենդանիների հիվանդությունների հսկողության բաժին, Սննդամթերքի անվտանգության բաժին, Պարենային հումքի, դեղերի և անասնակերի հսկողության բաժին, Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին) ըստ ոլորտների պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները տեսչության պետին, որի հիման վրա կկազմվի տեսչության ընդհանուր ստուգումների տարեկան ծրագիր,
2) ստուգման հանձնարարագրերը և ստուգման ցուցակները նպատակահարմար է, որ կազմվեն տեսչության ոլորտային բաժիններում և ներկայացվեն տեսչության իրավական ապահովման և տեղեկատվության բաժնի հետ,
3) տեսչության իրավական ապահովման և տեղեկատվության բաժնի կողմից հանձնարարագրերի բաշխման աշխատանքը չի պարունակում որևէ իրավական հիմք, այն զուտ մեխանիկական աշխատանք է և առավել ճիշտ է նախարարության ընդհանուր բաժնից այդ փաստաթղթերի, որպես ընդհանուր գործավարություն, առաքման կամ ստացման գործի կազմակերպումը,
4) տեսչությունն ունի համապատասխան ուղղվածության բաժիններ, նպատակահարմար է բաժինների կողմից ըստ իրենց ոլորտային ուղղվածության ստուգման կազմակերպումը, համապատասխան ստուգման ցուցակների ներկայացումը, ստուգման ավարտից հետո գործի ընդունումը, արդյունքների ամփոփումը և վերլուծությունը,
5) որպես վարչական գործ` ստուգման արդյունքում կազմված փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն իրավական ապահովման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից,
6) անհրաժեշտ է սահմանել հաշվետվությունների ներկայացման ներքին ընթացակարգ, որով կկարգավորվեն դրանց ներկայացման ձևերը և ժամկետները:
2. Կարգում առանձին բաժնով սահմանել տեսչական ստուգումների նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացակարգը` սահմանելով գործընթացի քայլերի պատասխանատուներին և ժամկետները, վերահսկողության արդյունքների վերաբերյալ զեկուցագրի կամ տեղեկանքի ներկայացման ձևաչափը և ժամկետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան