«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 45-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Հաշվետվություն արտադրական շինարարության մասին» Ձև թիվ 8-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 38-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |