«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2004 թվականի N 1032-Ն
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 11-րդ ու 12-րդ հոդվածների և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ու 68-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չափագիտության ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` բացառությամբ փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացմանը վերաբերող ոլորտի, որի չափագիտության ազգային մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
(1-ին կետը փոփ. 30.12.10 N 1730-Ն)
2. Չափագիտության ազգային ինստիտուտ ճանաչել «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերությունը:
3. «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` «Չափագետ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|