Գլխավոր տեղեկություն
Համար
N 1729-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.12/2(805) Հոդ.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշմամբ հաստատված դրույքաչափերի «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետի՝

ա. «ա» ենթակետից հանել «չղջիկ` 100 դրամ», «ոզնի` 200 դրամ» տողերը,

բ. «բ» ենթակետից հանել «ցախաքլորաորս` 50000 դրամ», «գիշանգղ` 50000 դրամ», «փասիան` 2000 դրամ», «թուրաջ` 2500 դրամ», «քարադրանմաններ` 200 դրամ», «բվանմաններ` 2000 դրամ» տողերը, նույն ենթակետում «այլ բազեանմաններ» բառերը փոխարինել «այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ», իսկ «այլ տեսակի օձեր» բառերը` «այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր» բառերով,

գ. «գ» ենթակետից հանել «մողես` 200 դրամ» տողը,

դ. «դ» ենթակետից հանել «փոքրասիական տրիտոն (հատ)` 500 դրամ» տողը,

ե. «է» ենթակետից հանել «հաշամ» բառը.

2) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման) համար`

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ

2500 դրամ

լայնականջ ոզնի

2500 դրամ

Շելկովնիկովի կուտորա

2500 դրամ

պստիկ սպիտակաատամ

2500 դրամ

հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ

7000 դրամ

Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ

2500 դրամ

գորշ արջ

350000 դրամ

խայտաքիս

10000 դրամ

ջրասամույր

50000 դրամ

անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու)

50000 դրամ

ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ)

800000 դրամ

մանուլ

20000 դրամ

բեզոարյան այծ

500000 դրամ

հայկական մուֆլոն

600000 դրամ

բորենի

100000 դրամ

կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ

300000 դրամ

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

ցախաքլորաորս

50000 դրամ

գիշանգղ

50000 դրամ

կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ

25000 դրամ

բալոբան, սապսան

75000 դրամ

սպիտակագլուխ անգղ, սև անգղ

25000 դրամ

գառնանգղ (մորուքավոր անգղ)

50000 դրամ

օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե

7500 դրամ

տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ

7000 դրամ

կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե

5000 դրամ

փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ

2500 դրամ

անդրկովկասյան փասիան

5000 դրամ

թուրաջ

5000 դրամ

կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր

2500 դրամ

որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ

2000 դրամ

բվեճ

5000 դրամ

թավշաոտ բու

2500 դրամ

սևափոր դռլոն

2000 դրամ

մոխրաայտ սուզակ

2500 դրամ

վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն

20000 դրամ

մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ

7500 դրամ

սև արագիլ

7000 դրամ

տարգալակտուց

10000 դրամ

քաջահավ

7500 դրամ

սովորական ֆլամինգո

20000 դրամ

սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ

5000 դրամ

թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ

20000 դրամ

մարմարյա մրտիմն

7000 դրամ

տուրպան

5000 դրամ

կովկասյան մարեհավ

5000 դրամ

անապատային կաքավ

5000 դրամ

վայրի հնդկահավ (ուլար)

12500 դրամ

մարգահավ, սուլթանական հավ

5000 դրամ

փոքր արոս, մեծ արոս

15000 դրամ

շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ

1500 դրամ

մեծ ժայռային սիտեղ

2000 դրամ

կարմրաթև մագլցող

2000 դրամ

ժայռային դրախտապան

2000 դրամ

խաչկտուց

1500 դրամ

իսպանական ճնճղուկ

1000 դրամ

մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ

15000 դրամ

կանաչ մեղվակեր

2500 դրամ

ներկարար

1500 դրամ

սև փայտփոր

2500 դրամ

դեղնագլուխ խաղտտնիկ

1500 դրամ

կարմրակատար շամփրուկ

1500 դրամ

ալպիական ճայ

2500 դրամ

սպիտակափող սոխակ

1500 դրամ

անապատային խածկտիկ

1500 դրամ

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

 

անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ

3000 դրամ

անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես

1500 դրամ

միջերկրածովային կրիա

2000 դրամ

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`

 

փոքրասիական տրիտոն

1000 դրամ

սիրիական սխտորագորտ

1000 դրամ

ե) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`

 

հաշամ

2000 դրամ

իշխան

8000 դրամ

Սևանի բեղլու

2500 դրամ

Սևանի կողակ

2000 դրամ

հայկական կարմրակն

1500 դրամ

Քուռի քառթակ

1500 դրամ

առաջավորասիական ծական

1500 դրամ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 11
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան