Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,
համաձայնեցին հետեւյալի մասին.
Հոդված 1
«Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) տեքստում նախաբանի առաջին պարբերությունից, 11-րդ հոդվածից և եզրափակիչ մասից բացի՝ համապատասխան թվով և հոլովով «կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով, «այդ կողմի» բառերը փոխարինել «այդ անդամ պետության» բառերով.
2) 1-ին հոդվածում՝
2-րդ ենթակետում «ընդունող կողմի» բառերը փոխարինել «ընդունող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)» բառերով.
4-րդ ենթակետում «Մաքսային միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում)» բառերը փոխարինել «կամ Միության անդամներ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում)» բառերով.
5-րդ ենթակետում «դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետման,» բառերից առաջ ավելացնել «Միության մաքսային սահմանով տեղափոխվող» բառերը.
3) 2-րդ հոդվածի առաջինից երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անդամ պետությունների մաքսային մարմինները, փոխգործակցելով անդամ պետությունների իրավապահ և լիազորված մարմինների հետ, միջոցներ են ձեռնարկում Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ուղղությամբ՝ սույն պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
Անդամ պետությունների մաքսային մարմինները կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման հսկողություն են իրականացնում՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունները՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմիններն իրականացնում են այդ հսկողությունը։
Եթե կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում իրականացնող անձը (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձ) ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների հայտարարագրում չի նշում տեղեկություններ, որոնք նշելը պարտադիր է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, ապա անդամ պետությունների մաքսային մարմինները, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, մերժում են ուղևորային մաքսային հայտարարագրի կամ ապրանքների հայտարարագրի գրանցումը։».
4) 4-րդ հոդվածի տասներորդ պարբերության մեջ «Մաքսային միության մաքսային սահմանով» բառերը հանել.
5) 5-րդ հոդվածում՝
առաջին պարբերության մեջ «Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող» բառերով.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ութերորդ պարբերության մեջ՝
«լիազոր» բառը հանել.
«ներկայացուցիչը» բառից հետո ավելացնել «, որի լիազորությունները հաստատվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը,» բառերը.
«սեփականությունը» բառից հետո ավելացնել «(եկամուտը)» բառը.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
իններորդ պարբերության մեջ՝
«սեփականությունը» բառից հետո ավելացնել «(եկամուտը)» բառը.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
տասներորդ պարբերության մեջ «Մաքսային միության մաքսային սահմանով» բառերը հանել.
6) 6-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ ««Կանխիկ գումարների և (կամ) դրամական գործիքների հայտարարագիր» ուղևորային մաքսային հայտարարագրի լրացուցիչ ձևում ներառված» բառերը փոխարինել «ուղևորային մաքսային հայտարարագրում նշված՝ մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին առնչվող» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով.
7) 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 8
Սույն պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։».
8) 10-րդ հոդվածում «Կողմերի համաձայնությամբ» բառերը փոխարինել «Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ» բառերով։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2021 թվականի հուլիսի 20-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: