ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 1170-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 11-րդ հոդվածների ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 909-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 910-Ն որոշումներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հողամասերի փոխհատուցման, գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի ինն ամսում հատկացնել 17550375 դրամ՝ համաձայն հավելվածի, որից`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխհատուցման համար` 7118500 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքների քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխհատուցման համար` 8351875 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
3) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 195000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
4) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 195000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
5) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 762000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
6) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների համար` 928000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1170-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN |
Աշխատանքի անվանումը |
Գումարը(դրամ) |
1. |
Ջիլիզայի համայնքային հողամասերի փոխհատուցում |
218500 |
2. |
Ջիլիզայի գյուղական համայնքի քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամասերի փոխհատուցում |
5476875 |
որից՝ |
||
2.1. |
Ղազարյան Արուսյակ Եգորի |
244375 |
2.2. |
Գալստյան Կոնստանտին Սարգսի |
201250 |
2.3. |
Կոնինյան Հայկանուշ Անուշավանի |
460000 |
2.4. |
Վարդանյան Սերյոժա Ավետիսի |
690000 |
2.5. |
Վարդանյան Գառնիկ Արմենակի |
517500 |
2.6. |
Վարդանյան Գյուլնարա Գևորգի |
230000 |
2.7. |
Մուրադյան Վլադիմիր Մաթևոսի |
230000 |
2.8. |
Ծատինյան Աշխարհբեկ Պողոսի |
230000 |
2.9. |
Կոնինյան Գոհար Սարգսի |
230000 |
2.10. |
Սարգսյան Հայաստան Ապավենի |
460000 |
2.11. |
Բազազյան Վասիլի Արտուշի |
258750 |
2.12. |
Հալիվորյան Սաթենիկ Ասատուրի |
258750 |
2.13. |
Կոնինյան Սաղաթելա Խաչատուրի |
230000 |
2.14. |
Մարիկյան Արուսյակ Աբելի |
230000 |
2.15. |
Դոլինյան Աշխեն Ոսկանի |
287500 |
2.16. |
Ծատինյան Շավարշ Սահակի |
230000 |
2.17. |
Ծատինյան Սպանդար Շավարշի |
488750 |
3. |
Ապավենի համայնքային հողամասերի փոխհատուցում |
6900000 |
4. |
Ապավենի գյուղական համայնքի քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամասերի փոխհատուցում |
2875000 |
որից՝ |
||
4.1. |
Նորոյան Մարգարիտա |
2156250 |
4.2. |
Սուղյան Կարինե |
718750 |
5. |
Ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացում |
390000 |
6. |
Իրավունքների պետական գրանցում |
1690000 |
Ընդամենը |
17550375 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|