ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 482-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից` 81 քառ. մետր մակերեսով, 267016 դրամ հաշվեկշռային արժեքով, և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից` 242.3 քառ. մետր մակերեսով, 2165783 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 19.08.10 N 1048-Ա)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով նշված հիմնարկի միջոցների հաշվին:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին, իսկ սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել սեփականաշնորհման պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 7-ի N 482-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը, |
Անձնագրային տվյալները |
Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը |
Հատկացման |
Բնակարանի մակերեսը (քառ. մ) |
Հաշվեկշռային արժեքը |
Սեփականության տեսակը |
Բնակտարածու-թյան պատկա-նելությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Սարգսյան Լենա Սարգսի |
AF 0370478, տրված` 31.07.2001 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 128 սենյակ |
2001 թ. |
28.8 |
94939 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Օվանեսովա Թամարա Սուրենի |
AG 0351778, տրված` 06.08.2004 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 119 սենյակ |
1990 թ. |
17.4 |
57359 |
սեփականության իրավունքով |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Պողոսովա Ջուլետա Համբարձումի |
AF 0787104, տրված` 29.10.2003 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 226 սենյակ |
1990 թ. |
17.4 |
57359 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Պողոսյան Գեննադի Գրիգորի |
AF 0659038, տրված` 30.01.2003 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 504 սենյակ |
2002 թ. |
17.4 |
57359 |
սեփականության իրավունքով |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Ընդամենը |
81 |
267016 |
|||||
Սահյան Սուսաննա Կագրամանի |
AF 0785416, տրված` 13.11.2003 թ., 004-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 305 սենյակ |
1988 թ. |
33.8 |
302120 |
սեփականության իրավունքով |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Մնացականյան Աննա Ցոլակի |
AE 0595928, տրված` 30.08.2000 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 701 սենյակ |
1989 թ. |
23.8 |
212735 |
սեփականության իրավունքով |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Հայրապետյան Քրիստինա Բենիկի |
AE 0551445, տրված` 30.06.2000 թ., 037-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 508 սենյակ |
2005 թ. |
34.2 |
305695 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Օհանովա Ռուզաննա Սերգեյի |
AH 0663478, տրված` 03.09.2008 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 312բ սենյակ |
1989 թ. |
93.9 |
839321 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Առաքելյան Սոմիկ Արտեմի |
AF 0614659, տրված` 17.08.2002 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 503 սենյակ |
2001 թ. |
36.3 |
324466 |
ընդհանուր համատեղ սեփականություն |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Տոնյան Մագթաղ Սեմյոնի |
AF 0463105, տրված` 09.11.2001 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 722 սենյակ |
1989 թ. |
20.3 |
181451 |
սեփականության իրավունքով |
«Հանրակացարան-ներ» ՓԲԸ |
Ընդամենը |
242.3 |
2165783 |
(Հավելվածը փոփ. 19.08.10 N 1048-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2011, N 1453-Ա | 19.10.2011, N 482-Ա | |
19.08.2010, N 1048-Ա | 26.08.2010, N 482-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|