Գլխավոր տեղեկություն
Համար
N 646-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.08.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2010 թվականի N 646-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված գործընթացների իրականացման վերաբերյալ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում առկա բոլոր փաստաթղթերի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 17
Երևան