Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2010-25.02.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.212
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.06.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 29 հունիսի 2010 թ.

 թիվ 149-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Բյուրոն որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.

 

Ֆինանսական ակտիվների տեսակը

Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում բոլոր սուբյեկտներով

Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում մեկ սուբյեկտով

1) Հայաստանի Հանրապետության

պետական արժեթղթերում

1 %

1 %

2) Կենտրոնական բանկում բացված

հաշվում

100 %

100 %

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի բանկային ավանդներում և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներում

100 %

20 %

4) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ oտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող բանկային ավանդներում և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներում

1 %

1 %

5) Կենտրոնական բանկի թողարկած կամ երաշխավորված արժեթղթերում

1 %

1 %

6) Ոսկու ստանդարտացված ձուլակտորներում

1 %

1 %

7) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթերում

1 %

1 %

8) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթերում

1 %

1 %

9) Այլ ֆինանսական ակտիվներ

1 %

1 %


ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. հուլիսի 7
 ք. Երևան